ՔԵՇԻՇՅԱՆԻՆ «ԳՑԵ՞Լ ԵՆ»


Երկար ժամանակ տարբեր լրատվամիջոցներով տարփողվում էր, որ «Գրանդ հոլդինգի» ֆինանսավորմամբ Հրաչ Քեշիշյանը պատրաստվում է նկարահանել ֆիլմ` նվիրված Խաչատուր Աբովյանին: Անգամ տեղեկացվում էր, թե պատրաստ է սցենարը, որն ավարտին հասցնելու համար մնացել է շատ քիչ ժամանակ: Եվ ահա, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, իմանալով պահանջվող մոտ 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մասին, որով պիտի նկարահանվեր ֆիլմը` Վարդանյան ընտանիքը հրաժարվել է Խաչատուր Աբովյանի կերպարն էկրանին տեսնելու մտքից և բեմադրիչին առաջարկել է էկրանավորել Պռոշյանի «Հացի խնդիրը»` գիտենալով, որ Հրաչ Քեշիշյանը հակված չէ դեպի այդ ստեղծագործությունը: