Ինքն իր հետ խոսելն օգտակար է


 

Պարզվում է` առաջին հայացքից տարօրինակ պահվածք հիշեցնող ինքն իր հետ խոսելու սովորությունը նույնիսկ օգտակար կարող է լինել: Փենսիլվանիայի համալսարանի հոգեբան Մելիսա Քինզլին գտնում է, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ խնդիրների մասին բարձրաձայն մտածելն ու վերլուծություններ անելը ոչ միայն բնական երևույթ է, այլև խիստ անհրաժեշտ: «Ներքին» զրույցը սթրեսների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է համարվում: Գիտնականերն այս եզրակացությանն են հանգել մի շարք փորձերից հետո, որոնց մասնակցել են 25- 45 տարեկան կանայք և տղամարդիկ: Կամավորներին հանձնարարվել է տարբեր պատկերների մեջ ընդհանրություններ գտնել: Այն խումբը, որի անդամները միաժամանակ բարձրաձայն են մտածել, ավելի հեշտությամբ ու արդյունավետությամբ են կատարել առաջադրանքը: Փաստորեն «ներքին» զրույցը նաև յուրահատուկ խթանիչ է հանդիսանում: