Պոռնոֆիլմից դպրոց


 

Վերջապես աշխարհում սկսում են մարդկային ազատություններ կոչվածը տարբերակել անբարոյությունից: Այո, ամեն արարած ինքն է իր կյանքի տերը և ազատ է` սեփական կենսակերպն ընտրելիս: Բայց հասարակությունն էլ իրավազուրկ չէ և կարող է ընտրել, թե ո՞ւմ վստահի դիցուք` մատաղ սերնդի կրթությունը:

Հարավային Կալիֆոռնիայի Օքսնարդ քաղաքի միջնակարգ դպրոցի խորհուրդը միաձայն քվեարկել է ուսուցչուհի Սթեյսի Հալասին դպրոցից վտարելու օգտին: Պատճառը նրա անցյալի մի միջադեպն է. կինը նախկինում նկարահանվել է պոռնոֆիլմում: Չափազանցված չէ մանկավարժների մտավախությունը. այդ փաստը կարող է շեղել աշակերտներին և խանգարել ուսուցչուհուն (տեղեկացրել է Reuters-ը):

- Տիկին Հալասի վերադարձը դպրոց կարող է հանգեցնել ուշադրության շեղման և կազմալուծման. աշակերտները կդժվարանան կենտոնանալ: Ես չեմ ճանաչում տիկին Հալասին, բայց ամաչում եմ նրա համար,- ասել է դպրոցական խորհրդի ղեկավար Ջեֆ Չեսները:

Սրանից առաջ Սթեյսին նույն պատճառով վտարվել էր մեկ այլ դպրոցից ևս, ուր աշխատել էր 3 տարի: Նկարահանման գաղտնիքը, սակայն, այնտեղ էլ բացահայտվել էր:

Մանկավարժ դառնալ ցանկացող պոռնոդերասանուհուն փորձել է պաշտպանել պոռնոգրաֆիկ արտադրանքի վաճառքով զբաղվող Free SΘeech CoΖlition ընկերության գործադիր տնօրեն Դիանա Դյուկը.

- Չափահաս շատ արտիստներ նկարահանվում են, որպեսզի կրթություն ստանան. մանավանդ հիմա` կրթական համակարգի նվազագույն օժանդակության պայմաններում: Տիկին Հալասն աշխատել է օրինական կազմակերպությունում, որպեսզի ամրապնդի իր եկամուտները, ընդունվի քոլեջ և դասավորի իր կյանքը:

Նման մեկ այլ միջադեպ էլ անցյալ տարի Ֆլորիդայում է տեղի ունեցել. դպրոցական հանձնաժողովն ուսուցչին վտարել է` երբ հայտնի է դարձել, որ նա նկարահանվել է գեյ-պոռնոյում: Հետո, սակայն, նույն հանձնաժողովը վերանայել է իր որոշումը և վտարյալին վերականգնել է իր պաշտոնում: