Զգուշացե´ք. հեռախոսը կարող է թափանցել հագուստի միջով


 

Երբեմն միայն ֆանտաստիկ գրականության մեջ հանդիպող գերհնարավորությունները կարող են և իրականանալ: Խոսքը նոր գերհզոր բջջային հեռախոսի մասին է, որն աշխատում է որպես ռենտգեն ապարատ: Նորագույն այս հեռախոսի համար անջրպետներ գոյություն չունեն: Այն կարող է թափանցել պատերի, փայտի, ցանկացած նյութի ու թեև շատերը նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին, նաև հագուստի միջով:

Բացառիկ այս հեռախոսը կարող է հաջողությամբ կիրառվել նաև բժշկության մեջ` առանց ռենտգեն ճառագայթների կիրառման: