ՀԱՄԱՐՅԱ «ԳԵՅ» Է ԱՆՎԱՆԵԼ


 

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, պարզվում է, այն մարդկանցից է, ովքեր սիրում են վիրավորանքներ ստանալ շրջապատից: Նա Արտաշես Գեղամյանի տեղակալ Սարգիս Մուրադխանյանին անվանել էր «դհոլի տեղակալ»` քաջ գիտակցելով, որ որևէ պատասխան անպայման ստանալու է: Արտաշես Գեղամյանն էլ հայտարարել է, թե ինքը սեռական փոքրամասնություններին չի պատասխանում,  «հատկապես, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի բութ զենքը հանդիսացող Հմայակ Հովհաննիսյանի մասին է: Մանավանդ, որ սեռական փոքրամասնությունները գտնվում են Եվրախորհրդի պաշտպանության ներքո»: Ուշագրավ է այն փաստը, որ Հմայակ Հովհաննիսյանը հերթական անգամ չի պատասխանել նման կոպիտ բնութագրմանը: Ոմանք պնդում են, թե հատկապես հիմա նրան զգուշացրել են բանավեճերի մեջ չմտնել, որպեսզի չհեղինակազրկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի համամասնական ցուցակով կամենում է մտնել խորհրդարան: