ԷԼԻ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ


 

Նախընտրական արշավի օրերին շատերը նորից հիշել են աղետի գոտին, հատկապես Շիրակի մարզը: Այստեղ 4270 անօթևան ընտանիք կա, բայց թեկնածուները խոստանում են այնպես անել, որ այլևս «աղետի գոտի» արտահայտությունը չօգտագործվի: Ուշագրավն այն է, որ այդ խոստումները կարող էին շատ վաղուց լուծված լինել:

Գուցե մեղավոր էր Ռոբերտ Քոչարյանը, ով 2003 թվականին հայտարարեց, թե այլևս աղետի գոտի գոյություն չունի: Պարզվեց, որ խնդիրները բազում են, իսկ աղետի հետևանքներն էլ շարունակում են մնալ ու տանջել մարդկանց: Օրերս պարզվեց, որ գյումրեցի մի ընտանիք 9 հոգով ապրում է ժամանակավոր կոչվող կացարանում` տնակում, որը վաղուց փլուզման եզրին է: Իսկ այս ընտանիքի մասին ոչ ոք չի հոգում, և օրավուր նոր փաստեր են ի հայտ գալիս, աղետյալների նոր ընտանիքներ են բացահայտվում:

- Ընտրարշավի ժամանակ փողեր ծախսող թեկնածուները եթե իրենց գումարները հավաքեին ու սկսեին Գյումրին կառուցել` մի տարում բոլոր խնդիրները լուծված կլինեին,-- ասաց մի գյումրեցի պապիկ: