Էլ ի˜նչ հեղինակություն` առանց մականվան


 

Մականունները, ավելի ճիշտ` մականունավորները, մեզանում որպես հեղինակություն են ընդունվում: Ուրեմն ուզում ենք առաջարկել անձնագրային բաժիններին, որ հետայսու մարդկանց անձնագրերում նշեն նաև մականունները: Եվ խորհրդարանում էլ ոչ թե անհրաժեշտ կլինի անուն-ազգանուններով դիմել, այլ մականուններով` առավել դյուրին դարձնելով խոսնակների խնդիրը: Այլապես շատ ընտրողներ« երբ լսում են այս կամ այն պատգամավորի իսկական անուն-ազգանունը, սկսում են տարակուսել, թե ո՞վ է, ո՞ւմ պատգա-մավորն է:

Ի դեպ, մականուններն ունեն նաև ազգագրական արժեք և իմաստ, քանի որ մենք այն բացառիկ ժողովուրդներից ենք, որը շարունակում է պահպանել մականունները` նմանվելով հնդկացիներին: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե օրինակ վերցնելով հնդկացիներից, մականուններին ավելացնենք մի քանի բնութագրիչներ ևս: Ասենք, «Ճերմակ արծվի փետուրակիր Լֆիկ», կամ էլ` «Ուրվականների ահուսարսափ Նեմեց»... Դե, հո մենք խիստ ավանդապաշտ չե՞նք, որ մնանք եղած մականունների մակարդակին, հարկավոր է նորամու ծություններ էլ անել այս ասպարեզում: