Շերեփուկների անձրև


Տարօրինակ երևույթ է արձանա·րվել Ճապոնիայի հարավային մի քանի բնակավայրերում: Նանո քաղաքում, օրինակ, տարին մի քանի ան·ամ երկնքից շերեփուկներ են թափվում: Թրթուրային այդպիսի «տեղումների» տասնյակ դեպքեր են եղել` նախանցյալ տարվա հունիսից սկսած: - Շերեփուկները ·ետին էին թափվում տարօրինակ ձայնով և ծեփվում էին շրջապատում ամեն ինչին,¬ պատմել է արտասովոր այդ անձրևի ականատեսը:¬ Բարեբախտաբար այդ երևույթը տեղային էր և արա· դադարեց: 48 ժամ հետո, սակայն, դա կրկնվել է Իսիկավա մարզի մեկ այլ քաղաքում: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում հանելուկային այդ երևույթի բացատրությունը ·տնել: Երկու տարի առաջ Նանոյում տեղացած շերեփուկանձրևի տպավորությունները դեռ թարմ են. քաղաքապետարանի աշխատակիցները պատմել են, որ այդ ժամանակ շերեփուկներով լցված են եղել ոչ միայն քաղաքի փողոցները. դրանք «երեսպատել» են մեքենաների դիմապակիները: Երկու շաբաթ անց` երկնային առատության դռները նորից են բացվել` այս քաղաքի ·լխավերևում. ·իշերն ամպերից մի քանի տասնյակ ձուկ է թափվել: Հումորով, թե լուրջ ճապոնացիներն ասում են, թե մինչ հիմա երկնքից կենդանիներ չեն նետվել իրենց համար: Չնայած ձուկ ու շերեփուկ էլ չի տեղացել նախկինում: