Գրոհայինները` ռուսական անձնա·րերով


Պակիստանի Քվետա քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրից ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը տեղեկացել և տեղեկացրել է, որ օրերս այնտեղ սպանված 5 ·րոհայիններից 4¬ն ունեցել են Ռուսաստանի անձնա·րեր, իսկ մեկը` Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկի քաղաքացի է եղել: Ծայրահեղականների այդ խումբը մարդատար ավտոմեքենայով շարժվել է օդանավակայանի ուղղությամբ: Քաղաքի բլոկպոստերից մեկի մոտով անցնելիս, վարորդն արհամարհել է անվտան·ության աշխատակցի` մեքենան կան·նեցնելու պահանջը և կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Փոխհրաձ·ության արդյունքում 5 ·րոհայիններ ոչնչացվել են, երկուսին հաջողվել է թաքնվել: Նրանք եղել են 22-25 տարեկան: Նախնական տվյալներով` հանցա·ործները Պակիստան էին թափանցել Աֆղանստանի տարածքով: Տեղի իրավապահներն համոզված են, որ ոչնչացված անձինք մտադիր էին ահաբեկչական ·րոհներ կազմակերպել` ընդդեմ Քվետայի և Բելուջիստան ·ավառի մյուս քաղաքների քաղաքացիական ու ռազմական կառույցների: Նրանց մեքենայում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ձեռքի նռնակներ ու պայթուցիչներ: