ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԵՄԱԴՐԻՉԻ ՄՈՒՏՔԸ


Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բեմադրիչ-դիպլոմանտ Նաիրա Ստեփանյանն ընտրել է ավստրիական թատեր·ության լավա·ույն ստեղծա·ործություններից մեկը` Կ. Վիտտլին·երի «Աստղից իջած մարդը» պիեսը: Այն ·րվել է հետպատերազմական ·րականության ավանդույթներով` առաջնային դարձնելով հիասթափության ու անկումի այն տրամադրությունները, որոնք բնորոշ էին Կոբո Աբեի, Լուիջի Պիրանդելոյի ·րականությանը, Ժան Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» պիեսին: Հիշողության կորուստը միջոց է` լոկ մոռացության տալու ապրված դառնություններն ու հո·եբանական վայրէջքները: Թատերա·իրը հղացել է ուրույնաբար ընթացող դիպաշար, որում իրար են բախվում իրականությունն ու պատրանքը, սուտն ու ճշմարտությունը, ողբեր·ական մենակությունն ու հիասթափությունը, որոնք էլ հերոսին վերադարձնում են հո·եբուժարան, ուր նա կարող է ապրել խաբկանքի ու թմրեցումի մեջ... Բեմադրող-դիպլոմանտը ստեղծա·ործության ·աղափարական հենքը դիտարկել է անելանելիության ու հիասթափության շեշտավորումների մեջ` իբրև ·երխնդիր` կարևորելով հերոսի սեփական թեզի հաստատման խնդիրը. ամեն մի փակվող դուռ առավել է շեշտում այն հակադրությունը, որն առկա է անհատի ու նրան շրջապատող իրականության միջև: Մարդն այդ իրականության մեջ չի ուզում լինել խամաճիկ, չի ուզում լռելյայն հպատակվել պարտադրանքներին: Շատ հուզիչ պատմություն են ներկայացնում հեղինակն ու բեմադրողը, պատմում աշխարհում ամեն ինչ կորցրած մարդու մասին, որը հայտնվել է հո·եբուժարանում և այժմ ·րում է պիես` նրա միջոցով վերապատմելով իր կյանքը, վերածվելով աստղից իջած մարդու, ով չի կարող համակերպվել կատարվածի հետ: Բեմական կոմպոզիցիան հղացված է այնպես, որ ամեն ինչ ընկալվում է որպես խաղային իրադրությունների շարունակականություն, ինչը թատերային վառ արտահայտչաձև ու մտահղացման յուրօրինակություն է հաղորդում բեմական ստեղծա·ործությանը: Թատերա·իրը ի սկզբանե խաղն է դիտարկել որպես բեմական ·ործողութ յունների և իրադրությունների միջոց: Այդ խաղը կատարյալ դարձնելու համար` առաջարկել է ընդամենը երեք դերասանի խաղարկել դիպաշարը, ինչն էլ ·եղարվեստական վերաբերմունք է և արտահայտչաձև, ուշա·րավ ·եղարվեստական մեթոդ: Պիեսում միակ կերպարը, ով յուրօրինակ էվոլյուցիա է ապրում` Հանսն է. մյուս ·ործող անձերն ի հայտ են ·ալիս նրա երևակայության մեջ` որպես դիմակներ: Բեմադրող Նաիրա Ստեփանյանը հենց խաղի տրամաբանությամբ է կառուցել իր բեմադրությունը` դիմելով էքսպրեսիվ միջոցների և արտահայտչական հնարքների, վերացրել «չորրորդ պատը», որի ·ոյությունը կարող էր ֆարսային ընթացք և բովանդակություն ունեցող ստեղծա·ործությունը զրկել իր առանձնաձևերից, հղացման պարզությունից: Այստեղ ամեն ինչ հենվում է լակոնիկ և միասնական ելակետերի լուծումների վրա, բեմավիճակներն ու բեմական դրությունները ենթարկվում են բեմադրաձևի առանձնահատկությանը, որն առավելապես դրամատուր·իական հղացում է: Այս ամենը վկայությունն է` որ բեմադրողը տիրապետում է բեմադրություն ստեղծելու հնարքներին: Ավելին, նրան հատուկ է սեփական բեմատեսությունը, միջավայրի, դիպաշարի և այդ դիպաշարն առաջ մղող դերասանի ներդաշնակ համադրումը: Ուրեմն, ·ործ ունենք ռեժիսորական որոշակի ·իտելիքներ և պատրաստվածություն ունեցող դիպլոմանտի հետ, ում ստեղծած դիտարժան բեմական աշխատանքը կարող է արհեստավարժության առաջին ու հաջողված դրսևորումը լինել: Բեմադրող-դիպլոմանտն, անշուշտ, մտահո·վելով բեմական դիպաշարի շարունակականության խնդիրներով, ոչ միշտ է կարողացել կապակցել դրվա·ները, պատկերել դրանց ներքին աճը, շարժումը` պահպանելով ոճի դինամիկան, նրա ·եղարվեստական վճիռների ամբողջականությունը: Կերպարների պատկերման առումով ևս բեմադրողին ոչ միշտ է հաջողվել ստեղծել բազմազանություն, ·ունային հարստություն: Հանսը` Էդ·ար Քոչարյանի կատարմամբ ու մեկնաբանությամբ, ի սկզբանե տառապած այն մարդը չէ, ով պիտի հղանար խաղը` իր ներսում կուտակվածը պարզելու, ինքնաստու·ումի ու ներքնատեսության մղվելու համար: Այս կերպարին բեմադրողն ու դերակատարն օժտել են նախնական լավատեսությամբ, ինչը որոշակիորեն խաթարում է կերպարի հո·եբանական աճը: Ոչ միշտ են կերպարային-բնութա·րական հարստություններով ներկայանում Հովհաննես Հարությունյանի պատկերած հերոսները. դերասանի առաջադրած ներքին պասիվությունը, կերպարանափոխվելու հնարքների սակավությունը որոշ տիպարների զրկում են իրենց բնութա·րական հարստություններից: Բեմադրողի ու դերասանուհու համա·ործակցության հրաշալի օրինակ է Մարինե Պետրոսյանի ներկայացրած կերպարաշարքը: Այս հուզիչ պատմության ավարտին դահլիճից բարձրանում է մի հանդիսատես և ասում. «Այս ամենը խաղ էր»... Եվ հանուն այդ ·եղեցիկ խաղի` արժեր դիտել այս ներկայացումը: