ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ


Տարվա ·լխավոր կինեմատո·րաֆիական իրադարձություններից մեկը դարձավ Կաննի միջազ·ային կինոփառատոնը, որը հետաքրքրեց բոլոր նրանց, ովքեր մտահո·ված են եվրոպական կինոյի ներկայով ու ապա·այով: Գրեթե նույն օրերին Հաա·այում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր, որոնց արձա·անքները, բնականաբար, Կանն չհասան, որովհետև կինոցուցադրումները միան·ամայն այլ խնդիրներ են լուծում: Կաննի միջազ·ային կինոփառատոնից, որն ամենահեղինակավորն է Եվրոպայում և որը հաստատում է բարձր ·եղարվեստի չափանիշներ` մենք վերադարձանք ձեռնունայն, որովհետև հայկական կինոն այդ փառատոնին ներկա էր դիտորդի կար·ավիճակով` չմասնակցելով մրցութային ծրա·րերին: Ինչո՞ւ: Մի՞թե ազ·ային ·եղարվեստական կինեմատո·րաֆն այսօր ·տնվում է այնպիսի ·ետնաքարշ վիճակում, որ չի կարողանում մասնակցել նման փառատոնի` ձևավորելով հեղինակություն և ճանաչում: Պարզվում է, որ ·եղարվեստախաղարկային կինոյում մենք իսկապես հայտնվել ենք անմխիթար վիճակում` վերջին մի քանի տարիներին չստեղծելով մրցունակ ֆիլմեր: «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառելուց հետո, ինչը համազոր էր նրա փոշիացման, կինոարտադրության խնդիրներով սկսեց զբաղվել Ազ·ային կինոկենտրոնը, որի տնօրեն էլ նշանակվեց հենց այն մարդը, ում ջանքերով փլուզվեց մեր միակ կինոստուդիան: Մենք զրկվել ենք կինոարտադրությունից, իսկ ֆիլմեր նկարահանվում են արհեստավորական եղանակներով, շատ հաճախ` կիսապրոֆեսիոնալ սցենարներով, ռեժիսորական կասկածելի կադրերով... Իհարկե, մեր մի շարք ճանաչված կինոբեմադ րիչներ ժամանակ առ ժամանակ նկարահանում են խաղարկային ֆիլմեր, սակայն տիրապետողը ·որշությունն է, ցածրորակությունը, որն արդեն ազ·ային կինեմատո·րաֆի համար դիմա·իծ է դարձել: Մեզանում կինոյի ·որշության հիմնապատճառներից ·լխավորն են համարում ֆինանսների բացակայությունը, սուղ միջոցները: Իհարկե, այստեղ կա ճշմարտություն, սակայն աշխարհի առաջադեմ շատ կինոստուդիաներում ֆիլմեր են նկարահանում աղքատիկ բյուջեով, սակայն հասնում են մեծ հաջողությունների: Հայաստանում որոշ ֆիլմեր նկարահանվում են հովանավորների միջոցով, իսկ հիմնական ծանրությունն ընկնում է պետության վրա, որն էլ, բնականաբար, չի կարող բավարարել բոլոր ցանկությունները: Հովանավորների միջոցով ֆիլմարտադրության կազմակերպումը չի կարող հեռանկարային լինել: Ուստի հարկավոր է, որպեսզի Ազ·ային կինոկենտրոնը հանդես ·ա նախաձեռնողի դերում և ձևավորի բաժնետիրական միավորումներ` ընդ·րկելով մեր երկրի փողատերերին: Սրանք, եթե հասկանան կինոյից ակնկալվող եկամուտների մասին` կարող են իրենց բիզնեսի մեջ ամրա·րել նաև կինոն: Սակայն այսօր ոչ ոք չի զբաղվում այս խնդրով, ոչ ոք չի կամենում հրաժարվել հովանավորչության արդեն վարկաբեկված մեխանիզմներից: Հովանավորը տալիս է այնքան ·ումար, որքան ինքն է կամենում և պարտադրում է նկարահանել այն, ինչն իր քիմքին մոտ է, մինչդեռ արհեստավարժ կինոյի հաջողություններն ամրապնդելու համար հարկավոր են բաժնետիրական հարաբերություններ: Այս ամենի մասին մտածելու և այսպես ·ործելու ժամանակն է, այլապես մի ամբողջ սերունդ կարող է կարծել, թե իսկական կինոն հենց սերիալներն են: Սերիալային կինոն, սակայն, այլ ·եղա·իտություն և այլ չափումներ ունի, այն հեռուստատեսային արվեստ է և երբեք չի կարող փոխարինել ճշմարիտ կինեմատո·րաֆին: