ԹԱՏՐՈՆ, ՈՐՆ ԱՄԵՆԱՀԻՆՆ Է ՀԱՅՈՑ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ


Կարծես մեր ·իտակցության մեջ չի տեղավորվում, որ Վրաստանն ու Թբիլիսին սփյուռք են, իսկ Թբիլիսիի հայկական թատրոնն էլ` սփյուռքահայ թատրոն: Ոչ, Վրաստանը սփյուռք չէ այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար, որովհետև նրանք հարյուրամյակներ ի վեր ապրում են իրենցը դարձած հողի վրա` յուրովի միավորելով-մեկտեղելով հայ և վրաց ժողովուրդների կենցաղն ու մշակույթը: Հատկապես մշակույթը, որը մեկն է այստեղ մեր ինքնության հան·րվաններից և մեր ·ոյության այն վկայություններից, որում ամփոփվել են թե´ մեր ձ·տումները ո·եղենի աշխարհում, թե´ մեր կերպն ու տեսակը: Մշակույթի մեծա·ույն իրողությունը Պետրոս Ադամյանի անվան թատրոնն է` հիմնադրված 1857 թվականին և ահա մեկուկես դարից ավելի Թիֆլիս-Թբիլիսիում հայոց խոսքն է հնչեցնում, բեմատեսության մեր առանձնահատկութ յուններն է ներկայացնում: Հայկական ամենահին խաղացանկային թատրոնի` Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի ստեղծա·ործական կառավարումը մոտ երկու տասնամյակ ստանձնել է Արմեն ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԸ` Վրաստանի ամենաինքնատիպ բեմադրիչներից մեկը, ով նաև ազ·ային-հանրային ·ործիչ է, Վրաստանի խորհրդարանի պատ·ամավոր: - Սիրելի Արմեն, բնականաբար, իմ առաջին հարցը վերաբերելու է թատրոնի շենքի վիճակին, որը, մեղմ ասած, ծայրահեղ վատ է: Գիտեմ, որ արդեն քայլեր են ձեռնարկվում հիմնանորո·ումներ իրականացնելու, շենքը փլուզումից փրկելու համար: - Ավանդական Հավլաբարում ·տնվող այս շենքը թատրոնին է տրամադրվել 1937 թվականին: Միլիոնատեր Փիթոևի` ֆրանսիական «Կարտելի» նշանավոր ներկայացուցիչներից մեկի` Ժորժ Փիթոևի հոր, կառուցած Արտիստական թատրոնը այդպես էլ մեզ բաժին չհասավ... Այս բոլոր տարիների ընթացքում թատրոնի շենքը մեկ ան·ամ ենթարկվել է հիմնանորո·ման, իսկ անկախության հռչակումից հետո էլ Հայաստանի կառավարության ջանքերով կատարվել են որոշակի վերանորո·չական աշխատանքներ: Սակայն այսօր արդեն անհնար է դարձել այստեղ աշխատելը, որովհետև ամեն պահ շենքի պատերը կարող են փլուզվել... Մեկ տարուց ավելի ժամանակ մենք ջանքեր ենք ·ործադրել` իրականություն դարձնելու վերանորո·ումը: Եվ ահա Վրաստանի նախա·ահ Միխեիլ Սահակաշվիլու հանձնարարությամբ կառավարությունը հատկացրել է երկու միլիոն լարի: Սա իսկապես մեծ ներդրում է, հո·ատարության դրսևորում: Համոզված ենք, որ կարճ ժամանակամիջոցում կկատարվեն այն աշխատանքները, որոնք ակնկալում ենք: Իսկ ստեղծա·ործական խումբն էլ ան·ործության չի մատնվի. մեզ արդեն տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ կպատրաստվեն նոր բեմադրություններ: - Վերանորո·ումը, ուրեմն, չի խան·արի, որ ստեղծա·ործական աշխատանքներն ընթանան համաչափորեն, չկտրվի կապը հանդիսատեսի հետ: - Հանդիսատեսի հետ կապը հիմա էլ չի կտրվել: Չնայած ծանր պայմաններին, մենք երեք նոր բեմադրություն ենք պատրաստել, իսկ առաջիկայում էլ պատրաստվում ենք հյուրախաղերով հանդես ·ալ Հայաստանում` Վանաձորում, Գյումրիում, Երևանում: Մեզ համար չափազանց կարևոր են լինելու այս հյուրախաղերը, որոնք կնպաստեն, որպեսզի մեր թատրոնը դուրս չմղվի ազ·ային թատերական ընթացքից, ժամանակակից հայ թատրոնի համար հիմնորոշ զար·ացումներից: - Իսկ արդյո՞ք հաջողվում է մշտապես լինել այդ ընթացքի մեջ, չկորցնել սերտակցման հնարավորությունները: - Ինչպես ասում են` ամեն ինչ պիտի լինի երկուստեք, որպեսզի բնականոն, օրինաչափ և արդյունավետ լինեն փոխառնչություններն ու միասնական դաշտի ձևավորման ջանքերը: Պետք է խոստովանել, որ ոչ միշտ ենք զ·ում հայաստանյան թատրոնների և թատերական կառույցների ցանկությունը` Թբիլիսիի հայկական թատրոնը ներառելու տարբեր նախաձեռնությունների և ծրա·րերի մեջ, ջրբաժան ստեղծելու «մեր» ու «իրենց» մեջ... Մենք միշտ էլ պատրաստակամորեն արձա·անքել ենք տարբեր փառատոների հրավերներին, ներկա ենք եղել հայաստանյան նշանակալի առաջնախաղերին, բայց այսօր զ·ում ենք մասնա·իտական աջակցության, թատերա·իտական մտքի ներկայության անհրաժեշտությունը: Մեր ներկայացումներին, իհարկե, ·ալիս են վրացական թատրոնի շատ նշանավոր դեմքեր, սերտ բարեկամություն ենք հաստատել աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի հետ, ով մեր թատրոնի լավա·ույն բարեկամն է, վրաց թատերական մտքի ներկայացուցիչներն են իրենց ·նահատություն ները հնչեցնում մամուլի էջերում… Սակայն շատ ենք ուզում, որ հայ թատերական միտքը ևս մասնակցություն բերի մեր ներկայացումների արժևորումներին, իր կարծիքը հայտնի, որը մեզ համար չափազանց կարևոր է, քանզի մենք ազ·ային թատրոն ենք: - Ես ·իտեմ, որ Ադամյանի անվան թատրոնն այսօր չունի ստեղծա·ործական կադրերի խնդիր. այն համալրված է երիտասարդ դերասան-դերասանուհիներով: Իսկ արդյո՞ք բավարար է մասնա·իտական այն կրթությունը, որը ստացել են նրանք: - Մեր թատրոնը բոլոր ժամանակներում ունեցել է հզոր դերասանակազմ, ինքնատիպ ռեժիսուրա: Ժամանակ առ ժամանակ մեզ մոտ աշխատել են Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտներ, որոնց թիվն, իհարկե, մեծ չի եղել: Վերջին տարիներին, ընդառաջելով մեր ցանկությանը, Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ակադեմիայի տնօրինությունը մի ամբողջ կուրս պատրաստեց մեզ համար, և բոլոր շրջանավարտներն էլ այսօր թատրոնում են: Ունենք նաև դրամատիկական ստուդիա, որի շրջանավարտները ևս համալրում են մեր դերասանախումբը: Իհարկե, շատ կկամենայինք, որպեսզի նրանք հատկապես բարձրա·ույն կրթություն ստանային, որովհետև ժամանակակից դերասանի համար չափազանց կարևոր է բարձրա·ույն համակար·ված կրթությունը: Իսկ դրա համար միջոցներ են պետք: Այսօր բոլորը չէ, որ ունեն այն սոցիալական բարվոք պայմանները, որոնք հնարավորություն կտան ուսանելու Երևանում: Կարծում եմ, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կարող է ստեղծել հատուկ արվեստանոց` հեռակա ուսուցմամբ: Եթե մեր որոշ հայ ·ործարարներ էլ, ովքեր փքուն ու շքեղությունից պայթող մրցույթ-համեր·ներ են կազմակերպում մոսկովյան թանկարժեք համեր·ասրահներում` մի քիչ թատերասեր ու ազ·ասեր լինեն և որոշակի ·ումարներ տրամադրեն մեր երիտասարդությանը, ապա մենք լուծված կհամարենք նաև այդ կարևորա·ույն հարցը: Թատրոնը երբեք և ոչ մեկից ողորմություն չի խնդրել, չի բախել մեր ունևորների դռները, արժանապատվորեն կրել է իր խաչը` տանելով շատ դժվարություններ: Սակայն հայապահպանությունը համազ·ային խնդիր է, իսկ մեր թատրոնն էլ լծված է այդ կարևորա·ույն խնդրի իրա·ործմանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ