ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԻ ԳՄԲԵԹՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ


Օրեր առաջ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը քննարկեց Կառավարության շենքին կից նոր շինության հարցը` հաստատելով, որ այդ ·մբեթանման կառույցը դուրս է թամանյանական ճարտարապետական հղացումների համածիրից: Ավելին, դա աղավաղելու է այն յուրատիպ քարե սիմֆոնիան, որն իր տեսակի մեջ բացառիկ է աշխարհում հայտնի ճարտարապետական համալիրների մեջ: Բանավեճը, որը սկիզբ է առել ճարտարապետների շրջանում, օրավուր ընդլայնում է իր շրջանակները: Սակայն, մասնա·ետների համոզմամբ, հազիվ թե հնարավոր լինի կանխել հերթական ոտնձ·ությունը Ալեքսանդր Թամանյանի հանճարեղ հղացումների դեմ: Ինչպես ցույց են տալիս զար·ացումները, իշխանությունները հակված են ·նալ առաջ` արհամարհելով հանրային կարծիքն ու մայրաքաղաքի ճարտարապետական նկարա·րի ·եղեցկությունը: Այսպես համոզված են մասնա·ետ-ճարտարապետները, քանզի նախկինում նմանատիպ բանավեճեր ծավալվեցին Երիտասարդական պալատի, Ակադեմիայի առաջին շենքի առնչությամբ, որոնք ավարտվեցին իշխանությունների կամքի առաջմղմամբ` այսպես մայրաքաղաքը զրկելով ճարտարապետական այնպիսի հրաշալի կառույցից, ինչպիսին Երիտասարդականն էր: Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը պատմական արժեք էր ներկայացնում: Պատմական արժեք էր ներկայացնում նաև Ջանփոլադյանի թատրոնի շենքը, ուր տեղավորված էր Սպայի տունը... Հատկապես հիմա են ճարտարապետները հուսալքված և անպտուղ են համարում իրենց պայքարը, քանզի, ի հեճուկս նրանց, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, մայրաքաղաքի ·լխավոր ճարտարապետ է նշանակվել... Նարեկ Սար·սյանը: Այո, հենց այն Նարեկ Սար·սյանը, ում նախաձեռնությամբ էլ «սրբա·րվել» է թամանյանական համալիրը` այնտեղ «խցկելով» ·մբեթը... Հիմա իսկապես ոչ ոք չի կասկածում, որ կկառուցվի Կառավարական տան նոր կցորդը, որովհետև հազիվ թե կարողանա որևէ մեկը կան·նել Երևանի ·լխավոր ճարտարապետ Նարեկ Սար·սյանի ճանապարհին: Նարեկ Սար·սյանին Երևանում լա˜վ են հիշում, հիշում են բոլոր նրանք, ովքեր լսել են նրա դատողությունները մայրաքաղաքի ճարտարապետական նկարա·րի, զբոսայ·իներում «քանդվող-հավաքվող կոնստրուկցիաներով կառուցվող» շինությունների, Կինոյի տան վրա «վեց հարկանի» շենքի կառուցման մասին... Քանդվող-հավաք վող կոնստրուկցիաների փոխարեն, վեց հարկանի շենքի փոխարեն` զբոսայ·իները լցվեցին բետոնապատ սրճարաններով ու ռեստորաններով, Կինոյի տան վրա բազմեց 24 հարկանի շենք` այսպես «կուլ տալով» ինքնատիպ ճարտարապետական կառույցը: Նարեկ Սար·սյանին Երևանի ·լխավոր ճարտարապետի պաշտոնին վերադարձնելու հարմար ժամանակամիջոց են ընտրել մայրաքաղաքի իշխանությունները. այժմ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատվածում, Ակադեմիայի քանդված շենքի տեղում կառուցվում են Կաթողիկոսի մայրաքաղաքային նստավայրը և Սուրբ Աննա եկեղեցին, հարկավոր է կյանքի կոչել Կառավարական շենքի «կցորդը»… Գուցե նոր անակնկալներ էլ կան, որոնց մասին դեռ ոչ ոք չ·իտի: Ավելին, հնարավոր է, որ նախընտրական տարում որոշ օլի·արխներ, ովքեր հաջորդ խորհրդարան մտնելու հույս չունեն, ցանկանան էլիտար բնակարանաշինության նոր «ծրա·րեր» ներկայացնել, մի վերջին ան·ամ օ·տվել պատ·ամավորական «բարիքներից»... Նարեկ Սար·սյանը երբեք չի ընդդիմացել «էլիտարներին» ու այն բոլոր կառույցներին, որոնք այսօր արդեն ձևավորել են մի այլ Երևան` խայտաբղետ ու էկլեկտիկ, ոճական համամասնությունից զուրկ: