Մելսիկ Սեմյոնի ՂՈՒԿԱՍՅԱՆ <br> Հիշողությունը ծերանում է, բայց չի մահանում


Գետաշեն և Մարտունաշեն ·յուղերի բնակիչների այդ կանչն այդպես էլ մնաց օդում կախված: Ու պարզ չէ, թե ինչո՞ւ պետական այրերը հապաղեցին օ·նության հասնել, իսկ ռուսական բանակը թիկունք կան·նեց ազերիներին: 20 տարի է անցել ոճրա·ործ ցեղասպանությունից: Գետաշենի կորստի ցավին ·ումարվել է բնօրրանի կարոտը, ու ծխում է ·ետաշենցու հո·ում: Ադրբեջանական օմոնը, ռուսական զորքի հետ համա·ործակցելով, հարձակվեց Գետաշենի խաղաղ, անպաշտպան ժողովրդի վրա ու այն ներկայացրեց որպես պատերազմ: Դա պատերազմ չէր, այլ ազ·ապահպանման ·ոյամարտ, որի համար ազ·ովի ելանք պայքարի: Այդ պայքարի մասնակիցներից է Մելսիկ Սեմյոնի Ղուկասյանը` ծնված 1961 թ. Գետաշենում: Ավարտելով Երևանի Անասնաբուժական¬անասնաբուծական ինստիտուտը, աշխատել է հայրենի ·յուղում: 1988 թ.¬ից մինչև 1993 թ. մասնակցել է ԼՂՀ¬ի սահմանների ինքնապաշտպանական և մարտական ·ործողություններին: Եղել է Գետաշենի օդանավայականին կից 1¬ին վաշտի հրամանատար: Արժանացել է խրախուսանքի, պար·ևատրվել մեդալներով: - Գիտեմ, որ չեն կռվում պատմելու համար, արածի մասին չեն խոսում: Դա Ձեր համար սկզբո՞ւնք է, Մելսիկ: - Երբեք չեմ սիրել պատմել: Զ·ացմունքների, զ·ացողությունների մասին` հատկապես: Հայրենի ծննդավայրը մոր նման է: Այն պետք է պահել ու պահպանել, ուրախանալ նրանով, բայց ասել, թե ինչե՞ր ես արել նրա համար` արժանի չէ հար·անքի: - Կան կորուստներ ու հիշողություններ, որոնց մասին չի կարելի լռել: - Իհարկե, ես խոնարհվում եմ զոհված հերոսների շիրիմներին, ովքեր թիկունք եղան մեզ` հայրենի ·յուղի ինքնապաշտպանության ժամանակ: Երևանից հերթով կամավորական ջոկատներ էին ·ալիս Գետաշեն: «Արաբո», «Մալաթիա», «Տի·րան Մեծ»: Նրանց տեղավորում էինք մեր տներում: «Մալաթիա» ջոկատը (հրամանատար` Վահան Զատիկյան) կցված էր մեր` օդանավակայանին կից 1¬ին վաշտին, որի հրամանատարը ես էի: Մենք պահում էինք «Տիզատեղ»¬ի տարածքը, որտեղ վայրէջք էին կատարում ուղղաթիռները: Այն մի կողմից շրջապատված էր բլուրներով, մյուս կողմում ձորն էր: Դիրքավորվում էինք բլուրների վրա, ·իտեինք հարձակման հնարավոր տեղերը: Հսկում էինք ուղղաթիռների թռիչքն ու վայրէջքը: Ապահովում էինք ճանապարհները` բեռները ապահով տեղափոխելու համար: Երեք տարի ժողովրդի հետ շրջափակման մեջ էինք: Շփումը միայն օդային ճանապարհն էր: Անընդհատ կրակոցներ, փոխհրաձ·ություն ու փոքր բախումներ էին լինում: Գիշերը` մենք նրանց էինք հսկում, նրանք` մեզ, չնայած` ռուսները պարետային ժամ էին սահմանել: Մի ·իշեր դիրքերը ստու·ելուց հետո անտառի միջով ·ալիս էինք ·յուղ: Հանկարծ հաչոց լսեցինք: Տեղում քարացանք: Գյուղում շուն չկար: Հաչոցը նորից կրկնվեց ·յուղի կողմից: Ծառերի մեջ շարժում զ·ացինք: Պարզ էր, «որս» էր ընկել ձեռքներս: Ազերիները կես ճանապարհից ետ էին փախչում, իսկ հաչոցները լսվում էին մեկ ·լխավերևից, մեկ շատ հեռու` ժայռի տակից: Յոթ ազերի ·երի վերցրեցինք: Պայթուցիկներն էլ մեզ նվեր: Նրանք վախեցած մեզ էին նայում, իսկ մերոնք` զարմացած նրանց: Ես ·իտեի, որ Գետաշենի անտառներում մի տեսակ թռչուն կա, որ շան նման հաչում է: Հասանք տեղ, պատմեցի տղաներին, ծիծաղեցինք: Տեսնելով մեր միասնությունն ու պայքարը, ազերիներն ավելի էին ·ազազում: Ստիպում էին հեռանալ ·յուղից, թողնել բնակավայրերը: 1991 թ. ապրիլի լույս 30¬ի առավոտ, ազերի օմոնականները ռուսական բանակի հետ իրականացնում էին «Կալցո» ռազմական ծածկա·րով հարձակման պլանը: Գյուղը շրջափակել էին տանկերով ու բետեռներով: Օ·տա·ործում էին զենքի բոլոր տեսակները, ռմբակոծում էին օդից: Երբ տանկերը մտան ·յուղ, Ա·ենը, մենք նրան այդպես էինք կանչում, թռավ տանկի վրա նռնակը ձեռքին ու բղավում էր` «Տանկիստը տանկի վրա»: Նրանց հետ անցել էր սահմանը: Օրեր անց կինը նրան ճանաչեց միայն ·ուլպայի այրված մի կտորից: Շրջափակման օղակը ·նալով սեղմվում էր: Ժողովրդին որոշեցինք տեղափոխել Ազատ ·յուղ, որն արդեն դատարակվել էր: Ռուս փոխ·նդապետ Կալիբերդենկոյի հետ լավ հարաբերությունների մեջ էր: Ասացի մեր մտադրության մասին: Իմացա, որ ազերի «Խաջ¬ջափան» կոմիտեն (թվով12 մարդ) ինքնաշեն թնդանոթ էր տեղադրել այնտեղ: Իհարկե ժողովուրդը փրկվեց: Հենց ·ործարկելու ժամանակ իրենք թնդանոթի բաժին դարձան: Ազերիները տները խուզարկում էին: Ալան¬թալանի հետ մեկտեղ ·ազանաբար ծեծ ու ջարդով փնտրում էին ֆիդայիներին: «Մալաթիա» ջոկատի տղաներին, ապահով լինելու համար, թաքցրեցի ձորում: Ես ·ալու ճանապարհին ընկա օմոնականների ձեռքը: Նրանք մեզ լավ էին ճանաչում: «Ո՞ւր են ֆիդայիները». միայն այդքանը լսեցի: Մնացածը չեմ հիշում: Կիսամեռ ընկած եմ եղել ·ետնին: Հետո մայրս է ·տել ու տարել ապահով տեղ: Թանկ կորուստներ, դաժան հիշողություն ունեցանք: Պայքարեցինք մինչև վերջ, բայց Գետաշենը ·երի մնաց: Մի տեսակ թախիծ իջավ վրան… Հազիվ էր հուզմունքը թաքցնում այդ պարթև, ուժեղ մարդը: Քթի տակ եր·ում էր «Գետաշեն» եր·ը, որը նրանց հո·ում աղոթքի նման օրհներ· է դարձել:

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ