1967¬ի սահմանները չեն կարող վերական·նվել


Ինչպես արդեն հայտնի է` Պաղեստինի ազ·ային վարչակար·ը (ՊԱՎ) ձ·տում է անկախ պետություն ստեղծել` մինչև 1967 թ. ·ոյություն ունեցած սահմաններում: Նրանք հուսով են, որ միջազ·ային բանակցությունների արդյունքում Իսրայելն իր զորքերը դուրս կբերի 1967¬ի պատերազմից հետո բռնազավթած պաղեստինյան տարածքներից` Հորդանան ·ետի Արևմտյան ափից, Գազայի հատվածից և Արևելյան Երուսաղեմից: Այդ տարածքներում ՊԱՎ¬ը ցանկանում է պետություն ստեղծել, որի մայրաքաղաքն էլ նախատեսված է հիմնել Արևելյան Երուսաղեմում: Իսրայելը, սակայն, հրաժարվում է վերադառնալ 1967¬ի սահմանային ·ծով և լսել չի ուզում Երուսաղեմի մասին, որը հայտարարել է իր «հավերժ և անբաժանելի» մայրաքաղաքը: Հենց այս խնդիրը քննարկելու, ավելի ճիշտ կլինի ասել` աջակցություն խնդրելու նպատակով վաղը Իսրայելի վարչապետը հանդիպելու է Միացյալ Նահան·ների վարչապետի հետ: Բինյամին Նեթանյահուն Սպիտակ տանն ունենալիք հանդիպման ընթացքում պետք է փորձի Օբամայից «խոստովանություն» կորզել, որ անհնարին է վերական·նել պաղեստինա-իսրայելական 1967 թ. սահմանը: Կառավարության ղեկավարը դա ոչ պիտանի է համարում պաշտպանական տեսանկյունից և անհամապատասխան` ժողովրդա·րական առումով: Նախօրեին Օբաման 1949-1967 թվականներից ·ոյություն ունեցողները և ներառյալ Հորդանան ·ետի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմն ու Գազայի հատվածը ներկայացրել է որպես ապա·ա պաղեստինյան պետության սահմանազատման հիմք: Դրա հետ մեկտեղ նա պաղեստինցիներին և Իսրայելին հնարավորություն է ընձեռում տարածքային փոխանակումներ կատարել (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն): Նեթանյահուն ակնարկել է, թե Սպիտակ տնից հաստատում-վավերացում է ակնկալում այն խոստումների, որոնք ԱՄՆ¬ի նախկին նախա·ահ Ջորջ Բուշ¬կրտսերը 2004 թ. տվել է Իսրայելի այդ ժամանակվա վարչապետ Արիել Շարոնին: - Անկախ ամեն ինչից, այդ հանձնառությունները ներառում էին և այնպիսի դիրքորոշում, որ Իսրայելը չպետք է հետ նահանջեր դեպի 1967 թ. սահմանները, քանի որ այդ սահմաններն անհնար է պաշտպանել: Այդպիսի հետնահանջի դեպքում հրեական խոշոր շատ բնակավայրեր այդ սահմաններից դուրս կմնան,¬ հաղորդել է Նեթանյահուի մամլո ծառայությունը: Վարչապետը նաև անհնար է համարում միլիոնավոր պաղեստինցիների վերադարձը ժամանակակից Իսրայելի սահմաններ. այս մասին ևս նա ծրա·րել է խոսել Օբամայի հետ և հիմնավորել ապա·ա պաղեստինյան պետության արտաքին սահմաններում իսրայելական զինուժի ներկայության անհրաժեշտությունը: Եվ, իհարկե, հասնել նրան, որ պաղեստինցիներն Իսրայելը ճանաչեն որպես հրեա ժողովրդի ազ·ային օջախ: Ասեք է թե` տարածքային ամբողջականության թեմայով մի նոր հակամարտություն է սկզբնավորվում: Այն էլ` սահմանային վերաձևումներից 44 տարի անց: