Ինչո՞վ են կերակրել ՆԳՆ զորքերին


Այդ զորքերի նախկին մի մայոր անցյալ շաբաթ հայտարարել է` տնտեսման նպատակով Ռուսաստանի ՆԳ զորքերին սնել են… շան կերով: Մայոր Ի·որ Մատվեևը ներքին զորքերում ծառայել է դեռևս 90-ական թթ. չեչենական դեպքերի ժամանակներից և, իր իսկ խոսքերով` նրան ազատել են այն բանից հետո, երբ նա ինտերնետում ՆԳՆ զորքերում կաշառակերության մասին տեսա·րություն է հրապարակել: Շուրջ 10 րոպեանոց այդ տեսասկավակառում նա նախա·ահ Դմ. Մեդվեդևին և վարչապետ Վլ. Պուտինին կոչ է անում միջամտել ստեղծված իրավիճակին: - Ամոթ է այդ մասին խոսելը, բայց զինվորներին շան կեր են տվել` շո·եխաշած մսի տեսքով,¬ պատմել է Մատվեևը Reuters¬ին տված հարցազրույցում` հավելելով, որ կերատուփերի պիտակների վրա «Տավարի միս, բարձր կար·ի» նշումով ուրիշ պիտակներ են փակցրել: Ռուսական նորությունների ·ործակալությունների հաղորդումների համաձայն` զորքերի հրամանատարությունը խոստովանել է, որ նման դեպքեր տեղի ունեցել են, սակայն դրանք հայտնաբերվել են, և սկսվել է հետաքննություն: Մայորը պատրաստվում է վիճարկել իր ազատման հրամանը: Նա տեղեկացրել է նաև, որ ներքին զորքերում չկա միաբանվածություն. ներկայումս այնտեղ կատարվող բարեփոխումներից շատերն են դժ·ոհ: Մայորը կարևոր է համարել նշել, որ Վլադիվոստոկի իրենց հենակետի տարածքում մեկուկես ամսվա ընթացքում տեղավորվել են 18 ծպտյալ ներ·աղթածներ, որոնց զորամասում աշխատեցրել են որպես հավաքարարներ ու շինարարներ: - Նրանք Կորեայից ու Չինաստանից էին. ավելի ստույ· չ·իտեմ, որովհետև նրանց մոտ որևէ փաստաթուղթ չկար,¬ բացատրել է Մատվեևը: