Կենսաբանական զենք` ջավախահայերի դե՞մ


Ֆրանսիացի լրա·րողներին հայտնի է դարձել, թե Անասնահամաճարակային միջազ·ային բյուրոն տեղեկություններ ունի, որ իբր կենսաբանական զենքի տարածումը կանխար·ելող ծրա·րի քողի ներքո Վրաստանն իր տարածքում տարբեր մանրէներ է ստեղծում: Ինչպես հաղորդել է բուլղարական Bulgarian News Network¬ը` ամերիկյան և վրաց մանրէաբաններն ու վարակաբանները հետազոտում են խոլերայի հարուցիչներ և դրանց նույնականացման նոր մեթոդներ մշակում: Վրաց¬ամերիկյան ·իտնականները ջրի 278 նմուշ են ուսումնասիրել` խոլերայի 9 տարբեր հարուցիչներ նույնականացնելով: 114 փորձանմուշներում առկա է եղել խոլերայի հարուցիչ, իսկ 5¬ում (ներքին լճերից վերցված ջրանմուշներում) հայտնաբերվել է խոլերածին թունանյութ: Այս հետազոտությունները հայտնա·ործումներից բացի, պայմաններ են ստեղծում` մշակելու առավել ախտածին վիրուսների ·ենետիկ վերափոխման մեթոդիկան` հետա·այում որպես կենսաբանական զենք օ·տա·ործելու նպատակով: Մասնավորապես, կարճ ժամանակում հնարավոր կլինի վարակել մարդկանց, համաճարակներ տարածել` առնվազն 50 տոկոսանոց մահացությամբ: Առավել ևս` մինչև օրս չունենալով արդյունավետ պատվաստանյութ, խոլերան իսկապես կարող է որպես կենսաբանական զենք օ·տա·ործվել: 2004 թ. սենատոր Ռիչարդ Լու·արայի Վրաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել` ստեղծելու «Կենտրոնական խորհրդատու -լաբորատորիա»: Այդ ծրա·րի արժեքն 95 մլն դոլար էր: Երեք տարի հետո Վրաստանում սկսվեց խոզի աֆրիկյան ժանտախտի համաճարակ, որը բռնկվեց հիմնականում ·երազանցապես էթնիկ հայերով բնակեցված Սամցխե¬Ջավախեթիում: Բացի դա, այս տարեսկզբին Վրաստանում H3N2 ·րիպի նոր հարուցիչ ի հայտ եկավ, որից 21 մարդ մահացավ: Բնականաբար, մեծ տերությունները խուսափում են իրենց տարածքներում վտան·ավոր լաբորատորիաներ հիմնել ու նախընտրում նման նպատակների համար օ·տա·ործել երրորդ երկրներին: Փորձա·ետների կարծիքով` վերը նշյալ ծրա·իրը լիովին կարող է ռազմական նպատակների ծառայեցվել: Ավելին, չանտեսենք, որ Վրաստանում վարակահարուցիչ մանրէների ·լխավոր լաբորատորիան և պահեստատեղին ·տնվում են ռազմական օդակայանից ոչ հեռու: