ՀԱ´Մ ՆԱԼԻՆ, ՀԱ´Մ ՄԵԽԻՆ նայած` երբ ինչն է շահեկան


Անցած ուրբաթ` մայիսի 19-ին, «Ժառան·ություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով իր նախաձեռնած քաղաքացիական ժողովին, ասել էր` - Մայիսի 21-ը ինձ համար շատ կարևոր, ուշա·րավ հան·րվան է լինելու` այնտեղ կլինի բաց հանրային բանավեճ, և այդ բանավեճից ինձ համար պարզ կդառնա, թե որոնք են ներկա հանրային մարտահրավերների լուծումները: Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում այդ քաղաքացիական ժողովը կայացավ: Այն, ինչպես ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանն, իրոք, վերկուսակցական հավաք էր: Հանրությանը հայտնի քաղաքական այրերից իրենց ներկայությամբ ժողովը պատվել էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաև ·իտության ոլորտի ներկայացուցիչներ: «Ժառան·ության» առաջնորդը հանրային ներկա մարտահրավերները լուծելի է համարում համակար·ային փոփոխություն ների` Սահմանադիր ժողովի ·ումարման, նոր Սահմանադրություն ունենալու, խորհրդարանական կառավարման անցնելու միջոցով: «Ավան·արդի» թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ վերաբերմունք, ինչ կարծիք ունեն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն` այդ քաղաքացիական ժողովի և այնտեղ արտահայտված տեսակետների վերաբերյալ: Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ պատ·ամավորական խմբակցության քարտուղար. - Ամեն մի կուսակցություն ունի իր օրակար·ը: Մեզ համար ընդունելի են ցանկացած քաղաքակիրթ խաղի կանոնները: Մենք հար·ում ենք իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Բայց ունենք մեր օրակար·ը և բարեփոխումների ճանապարհով ենք ·նում: Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. ԲՀԿ պատ·ամավորական խմբակցության անդամ. - Քաղաքացիական հավաքները ես այնքանով եմ համարում դրական, որ հասարակությունը կարողանում է բարձրաձայնել իր դժ·ոհությունները: Փաստորեն, այսպիսի հավաքները նպաստում են, որպեսզի իշխանություններն ավելի հստակ կողմնորոշվեն և հասկանան, թե առաջնահերթ ինչ խնդիրներ պետք է լուծել: Ես հասկանում եմ, որ բոլոր խնդիրներն էլ պետք է համալիր լուծում ստանան: Այդուհանդերձ, մեր ֆինանսական սուղ հնարավորությունները երևի թույլ չեն տալիս ձեռնամուխ լինել բոլոր տեսակի խնդիրների լուծմանը: Ես կարծում եմ, որ այդպիսի հավաքների հիմնական իմաստը հենց սա է: - Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրում է համակար·ային փոփոխության անհրաժեշտությունը: Իր բառերով` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր կա: Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. - Ես չեմ կարող դա ընդունելի համարել, ամեն մի ժամանակ իր մոտեցումներն ունի, որոնք կարող են նաև որոշակի զան·վածի համար անընդունելի, անընկալելի լինել: Բոլոր դեպքերում, նման խնդիրների առաջադրումն ու անհրաժեշտ լուծումն ինքը` կյանքն է թելադրում: Իհարկե, քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչները կարող են մի փոքր առաջ ընկած` նախաձեռնողականություն ցուցաբերեն` մեր երկրի համար լավը ցանկանալով: Բայց միայն ուզելով չի: Ամեն դեպքում, պահը, ժամանակաշրջանն ինքն է պարտադրում բոլոր խնդիրները: Մասնավորապես. անունը կդնեն երկխոսություն, թե ազատազրկվածների ազատ արձակում, թե մի փոքր հարց` Ազատության հրապարակի նվաճում, էդ բոլորը խնդիրներ են, որոնք կարող էինք երեք տարի առաջ էլ լուծել: Բայց երեք տարի առաջ կարծես ժամանակը չպահանջեց, որ սևեռվեինք այդ խնդիրների վրա: Բոլոր դեպքերում սևեռումը կատարվում է այն ժամանակ, երբ կյանքը ինքն է բերում դրան: Այսինքն, նայած, թե մենք ինչ հնարավո րություններ ունենք տվյալ խնդիրներին լուծում տալու համար: Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՕԵԿ պատ·ամավորական խմբակցության ղեկավար. - Ես նորմալ եմ համարում այն, որ բոլոր քաղաքական ուժերն էլ կարող են ներկայացնել իրենց մտահո·ությունները, առաջարկությունները: Մեր ·ործընկեր քաղաքական ուժը որոշակի առաջարկություններ ունի` երկրում կյանքը ավելի լավը դարձնելու վերաբերյալ: Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության հարցն այսքան ուշադրության կենտրոնում երբեք չի եղել, ինչքան վերջին ժամանակահատվածում: Այս առումով բավականին առաջընթաց կա մեր երկրում: Քաղաքական ուժերը, որքան հնարավոր է, ուշադրության կենտրոնում են պահում մարդուն, Կոնկրետ` ՕԵԿ-ը մարդակենտրոն քաղաքականություն վարող քաղաքական ուժ է: Ինչ վերաբերում է արժանապատիվ ապրելու խնդրին, նկատենք, որ շատ երկրներ հեշտությոմբ չեն անցել այն դժվարին ճանապարհը, որ նորանկախ երկրներն են անցնում: Մեր երկիրն ընդամենը 20 տարեկան է: Եվ եղած բազմապիսի խնդիրները միասնաբար լուծելու համար էլ քաղաքական ուժերը կոալիցիա կազմեցին: - «Ժառան·ությունը» և նրա առաջնորդը կարևորել են համակար·ային փոփոխությունները, Սահմանադիր ժողով ·ումարելու և նոր Սահմանադրության խնդիրը: Հ. ԲԻՇԱՐՅԱՆ. - Դա իրենց մոտեցումն է: Ես կարծում եմ, որ միայն այդ ճանապարհով չէ, որ կարելի է հասնել հաջողության. դա չէ միակ ճանապարհը, որով պետք է լուծվի մարդու իրավունքների պաշտպանության, երկրում սոցիալական խնդիրները: Եվ համաձայն չեմ, թե այսօր իշխանությունը ժողովրդին չի պատկանում: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ԱԺ-ի դռները բաց են ժողովրդի առջև, ԱԺ պատ·ամավորները, կառավարությունը բաց, թափանցիկ են աշխատում: Լսում ենք ժողովրդին ու փորձում ենք նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալ, որպեսզի դժ·ոհությունը նվազի: Արդյունավետ աշխատել կարողանալու համար ես պարտադիր չեմ համարում համակար·ի փոփոխությունը: Հայ հեղափոխական դաշնակցության պատ·ամավորական խմբակցության ղեկավարները հրաժարվեցին ընդհանրապես հարցազրույցից` պատճառաբա նելով, որ խիստ զբաղված են նոր Ընտրական օրենս·րքի քննարկումներով: Միայն մասնավոր զրույցում դաշնակցական պատ·ամավորներից մեկը համաձայնեց, որ «Ժառան·ության» և ՀՅԴ մոտեցումները շատ հարցերում ընդհանուր եզրեր ունեն: Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա հնարավոր համարեց միայն խորհրդարանի ·ործունեության համար «ֆորս-մաժորային» իրավիճակի դեպքում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ