ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԴԵՄ


Հայրենի հարկահավաքների դեմ բողոքի նոր ակցիաներ են սկսել մայրաքաղաքի հարսանյաց տների տերերը` այլևս անզոր լինելով դիմակայել հարկային ճնշումներին: Պետեկամուտների կոմիտեն բոլոր հարսանյաց տների համար սահմանել է հարկային նոր դրույքներ, ինչի հետևանքով 80 հազար դրամի փոխարեն հիմա վարձակալողները ստիպված են վճարել 300 հազար դրամ: Սահմանված նոր ·ինը նվազեցրել է վարձակալողների թիվը` վնաս հասցնելով սեփականատերերին: Հենց այս հան·ամանքն էլ ստիպել է նրանց` կառավարությունից պահանջել «մեղմել» հարկահավաքների ախորժակն ու թույլ տալ ծավալելու ազատ ·ործունեություն: Ինչպես մեզ հաղորդեցին Պետեկամուտների կոմիտեից, հարկերը սահմանվում են հավասարաչափ` ելնելով Ազ·ային ժողովի ընդունած օրենքներից: Սակայն հենց այստեղ է, որ օրենքը շատերի համար դարձել է պարան` խեղդելով տնտեսվարողներին...