Հանուն մեկ գավաթ սուրճի


 

Սուրճն էլ վայելք է, որի ցանկությունը կարող է արթնանալ նույնիսկ օդանավ վարելիս: Անդիմադրելի հենց այդ ցանկությունն է համակել իսրայելցի օդաչուին. այն էլ` օդում, թռիչքի պահին...

Բոլորին վախեցրած արտառոց միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի հյուսիս-արևելյան Տվերիա քաղաքում: Երկուշաբթի առավոտյան տեղի փրկարար ծառայություններն ահազանգ են ստացել թեթևաշարժիչ ինքնաթիռի վթարի մասին: Kol IsrΖel ռադիոկայանի տեղեկացմամբ` ներքևում մարդիկ սարսափով են հետևել, թե ինքնաթիռն ինչպես է գահավիժում ու համոզված են եղել, որ այն խորտակվեց: Շուտով պարզվել է, որ ինքնաթիռն անխափան վայրէջք է կատարել BIG առևտրային համալիրի կողքին (գրել է NEWSru IsrΖel-ը):

Ոստիկանությունը սկզբում հաղորդել է, թե օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Բայց հետո այդ տեղեկատվությունը հերքվել է: Օդաչուն հավաստիացրել է, որ ինքնաթիռը որևէ անսարքություն չի ունեցել. պարզապես ինքն անկանխատեսելի վայրէջք է կատարել, որպեսզի «հանգստանան ու մի գավաթ սուրճ ըմպի»:

Հետաքրքիր տեսարան է ստացվել. խանութից ոչ հեռու` թփուտում երկնքից մեծ արագությամբ օդանավ է վայր սուրում, և օդաչուն արագաքայլ նետվում է դեպի սրճարան: Ի˜նչ արած, վայելքները հաճախ երկա˜ր են սպասեցնում, բայց իրենք սպասել չեն սիրում: