Սպառնացել էր տեսանյութը տեղադրել Youtube-ում


 

Օրեր առաջ 26-ամյա Սեդա Գ.-ն ներկայացել էր ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանն իր «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իրեն, իր կամքին հակառակ անառակաբարո գործողություններ կատարել իր նկատմամբ, որի ընթացքում իրեն նկարել էր բջջային հեռախոսով և պահանջել 100.000 դրամ ու բջջային հեռախոս` սպառնալով, որ չտալու դեպքում տեսանյութը կտեղադրի ինտերնետում:

Ծեծի ընթացքում աղջիկը ձախ ականջի և գլխի շրջանում մարմնական վնասվածքներ էր ստացել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Կարեն Հակոբյանը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին և ձերբակալվել:

Պարզվել է, որ աղջիկը Հակոբյանի հետ ծանոթացել էր համացանցով: Երիտասարդն այն ժամանակ բնակվում էր Ռուսաստանում: Հետո վերադարձել էր հայրենիք և ինտերնետային ծանոթությունը որոշել էին վերածել կենդանի շփման:

Արդյունքում` միամիտ աղջիկն ընկել էր ոչ թե իրեն վիրտուալ սիրո բազմաթիվ խոսքեր շռայլած ասպետի գիրկը, այլ սովորական, շարքային և ամենևին էլ ոչ ամպոտ ոտքերով շորթողի ճանկը...