ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Է´Ս ՉԵ՞Ք


 

Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային մի շարք կառույցներ Ադրբեջանը ևս ներառել են այն երկրների շարքում, որտեղ ատելություն է ձևավորվել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Դեմ լինելով իրենց երկրին տրված այդ գնահատականներին, ադրբեջանական իշխանությունները ջանացել են ապացուցել, որ իրենք սիրում ու հարգում են միասեռականներին, նրանց նկատմամբ ստեղծում են բոլոր բարենպաստ պայմանները: Իսկ որպեսզի ապացուցեն աշխարհին, որ իրենց խոսքն ու գործը միասնական են, Բաքվի իշխանություններն ավելի քան երեք հարյուր միասեռականի թույլ են տվել կազմակեպել «գեյ-շքերթ»` բավական ինքնատիպ պայմաններում: Շքերթը տեղի կունենա Կասպից ծովում, ինչի համար Կասպյան պետական նավագնացության կենտրոնը տրամադրել է նավ, որը ծով դուրս կբերի ադրբեջանական գեյերին և լեսբուհիներին: Նրանք, ըստ նախատեսված ծրագրի, կերգեն ու կպարեն նավի վրա: Նախատեսվում են նաև սիրային հանդիպումներ, սեռական դաստիարակության «բաց դասեր»: Ի դեպ, Ադրբեջանի միասեռականներն իրենց շքերթը որոշել էին կազմակերպել «Եվրատեսիլի» օրերին, ինչին Բաքվի իշխանությունները չէին խոչընդոտել: Տեղեկանալով այս մասին, Իրանի ադրբեջանցիները չափազանց զայրացել և բողոքի ցույցեր էին անցկացրել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև: Նրանք պահանջել էին անհապաղ արգելել այդ շքերթի կազմակերպումը և չարատավորել ադրբեջանցիների անունը: Ի պատասխան Իրանի ադրբեջանցիների բողոքի ցույցի, Բաքվում նույնպես բողոքի ցույց էր տեղի ունեցել: Դրա ընթացքում Ադրբեջանի միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին հայտարարել է, որ եթե Իրանի ադրբեջանցիները դեմ արտահայտվեն Ադրբեջանի միասեռականներին, ապա իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Ադրբեջանը միավորի իր երկու հատվածները և մայրաքաղաք հռչակի Թավրիզը: Ստացվում է, որ հանուն միասեռականների իրավունքների պաշտպանության` Բաքուն պատրաստ է պատերազմ հայտարարել Իրանին և անգամ Թավրիզը հռչակել մայրաքաղաք` այստեղ ձևավորելով միասեռականությունը խթանող պայմաններ:

Հուլիոս Կեսարն ասում էր, որ հակառակորդն ու թշնամին էլ այնպիսին պիտի լինեն, որ նրա հետ կռիվը չվիրավորի քո արժանապատվությունը: Ահա ով է մեր հակառակորդը, մի երկիր, որի պատգամավորները պատրաստ են հանուն միասեռականության քարոզչության` պատերազմ հրահրել: Ի դեպ, հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային կառույցները վկայել են, որ Ադրբեջանում հատկապես տղամարդ միասեռականների թիվն անցնում է մի քանի տասնյակ հազարից, իսկ բանակում մեծ տարածում ունեն սպաների կողմից զինվորներին բռնաբարելու կամ նրանց հետ սեռական հարաբերություններ հաստատելու փաստերը: