Համասեռամոլությունը` աշխարհի կործանման հնարավոր ուղի
Վերջին օրերին հայ հասարակությունը մեծ ցնցում ապրեց: Իսկապես մեծ էր զարմանքը, զայրույթը, նողկանքը, քանի որ բացահայտորեն բախվեցինք մերժելի մի երևույթի, որը հարիր չէ հայի հոգեկերտվածքին:
Որքան էլ ցավալի է, սա իրականությունն է: Հայ հասարակության մեջ ևս ապրում են համասեռամոլներ, բայց ինչո՞ւ հանկարծ որոշեցին դուրս գալ որջերից և աղմուկ բարձրացնել: Ինչո՞ւ հատկապես հիմա ցանկացան ոչ միայն հակազգային, այլև հակամարդկային, հակաքրիստոնեական բացահայտ այլասեռություն տարածել ու խեղել մեր ազգային դիմագիծը:
Միանգամայն տեղին է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԻ մտահոգությունը.
- Եկեղեցին այս երևույթը չի ընդունում: Նախևառաջ դա հակաստվածային է: Ի սկզբանե Աստված արարեց մարդուն և որպես օգնական նրան` կնոջը: Ապա նրանց միությունը օրհնեց և պատգամեց` աճե´ք և բազմացե´ք: Դրանից դուրս ամեն ինչ անընդունելի է: Այս ամենն այլասեռություն է: Մենք ընդունում ենք, որ այս մարդիկ օգնության կարիք ունեն: Իրոք, նրանք հոգեբանական խնդիրներ ունեն: Նրանց ընդունում ենք որպես հիվանդ մարդիկ: Անելիքները շատ են, փորձում ենք ամեն ինչ անել` նրանց այդ վիճակից հանելու համար: Սակայն նրանց կողմից դեռևս որևէ ազդակ չկա: Եթե որևէ մեկը դիմի ցանկացած եկեղեցականի և օգնություն խնդրի այդ ախտից ձերբազատվելու համար, նրան օգնություն անպայման կլինի: Մենք չենք ատում մեղավորին, մենք ատում ենք մեղքը: Մեղավորը մարդ է, ով շփոթվել է, մոլորվել, ընկել է ինչ- որ ախտի մեջ: Այս երևույթի մասին քարոզելն է, որ մենք չենք ընդունում: Ինձ անընդհատ հարցնում են` ինչո՞ւ եկեղեցին հանդուրժող չէ: Ինչի՞ նկատմամբ հանդուրժող լիներ. մեղքի՞: Դիցուք` կան մարդիկ, ովքեր տառապում են, բայց պետք չէ բարձրաձայնել այդ մասին, խոսել բարձր ատյաններում, որ նրանք ճիշտ են, նրանք լավն են, դա իրենց ընտրությունն է: Ամեն ոք ընտրության հնարավորություն ունի, սակայն հակաբարոյական և հակաստվածային արժեքների քարոզելուն պետք է խոչընդոտել և չմեղադրել անհանդուրժողականության մեջ: Ոչ միայն եկեղեցականները, ցանկացած հայորդի չպիտի հանդուրժի նման երևույթները: Այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել նրանց կենցաղավարությունը, ես ուղղակի մի հարց կտամ. նրանք կհանդուրժեի՞ն, որ իրենց երեխաները նման վիճակում լինեին: Հիշեցնեմ, սա մի ախտ է, որի պատճառով ժամանակին 2 քաղաքներ կործանվեցին` Սոդոմը և Գոմորը:
Հիմնավոր են նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԻ դիտարկումները համասեռամոլության մասին` հոգեբանության տեսանկյունից.
- Նույնիսկ նեղ մասնագիտական գրականության մեջ հաճախ համասեռամոլության տեսակների միջև տարբերակում չի մտցվում: Որոշ տեսակներ հիվանդության հետ բացարձակապես կապ չունեն: Իսկ որոշ տեսակներ ծանր հիվանդություն են` շիզոֆրենիայի հետ կապված: Օրինակ` համասեռամոլությունը տարածված է այնպիսի վայրերում, որտեղ նույն սեռի մարդիկ են հավաքված, և մարդու մեջ կարող է սովորություն ձևավորվել այդ հիմքի վրա: Դա ստիպողական համասեռամոլություն է: Եվ եթե դա ձևավորված սովորություն է, ապա հոգեբանական օգնության միջոցով կարելի է նրանց դարձի բերել: Կան տարիքային գործոններ: Օրինակ` դեռահասության շրջանում, երբ սեռային ինքնագիտակցությունը դեռևս հստակ չի ձևավորվել: Այս տեսակը մեծ թիվ է կազմում, սակայն հետագայում մեծ մասը հրաժարվում է: Իսկ տրանսսեքսուալիզմը` սեռային ինքնագիտակցության խանգարմամբ առաջ եկած հոմոսեքսուալիզմը, ծանր հիվանդություն է: Այս մարդկանց մի զգալի հատվածը տառապում է շիզոֆրենիայով: Սեռական մղման խագարումներ ևս կարող են լինել: Այս դեպքում ևս գործ ունենք հիվանդության հետ: Սա կոչվում է միջուկային կամ բնական համասեռամոլություն: Այս պարագայում բոլորին նույն տեսանկյունից նայելը սխալ է: Նրանցից շատերն ուզում են բուժվել, մեծ մասի մոտ ներքին կոնֆլիկտ է առաջանում: Իսկ օրինակ տրանսսեքսուալիստներն այդ խանգարումը չեն ընկալում որպես այդպիսին. նրանք չեն էլ ամաչում:
Իսկ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես պլյուս» կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ արդեն մասնագիտորեն է հիմնավորում, որ համասեռամոլության բոլոր տեսակները միանշանակորեն հիվանդություններ են.
- Մինչև 1973-ը ԱՄՆ դասակարգման մեջ դա եղել է որպես առանձին հիվանդություն: Հետագայում հանվեց: 90-ականներին համաշխարհային դասակարգումից ևս հանվեց: Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ այդ դասակարգումներից դուրս չմնացին ագրեսիվ խանգարումները կամ մի շարք այլ հիվանդություններ: Համասեռամոլությունը միանշանակորեն հիվանդություն է, քանի որ տեղի է ունենում սեռական օբյեկտի աղավաղում: Հետաքրքիր մոտեցում է. երբ խոսում ենք պեդոֆիլիայի մասին, տվյալ դեպքում սեռական ձգտումների օբյեկտը մանուկն է, սկսում ենք դատապարտել: Իսկ երբ օբյեկտը նույն սեռի ներկայացուցիչն է, ասում ենք` իրենք ուրիշ են, իրավունք ունեն... բայց ինչի համար: Սա խաղ է, սա գլոբալիզացիայի շարունակությունն է: Երևի պետք է, որ ինչ- որ մեկի կողմից նման բաներ թելադրվեն, որ ամեն ինչ աղավաղվի:
Երևույթին հրապարակային հնչեղություն հաղորդելու, քարոզելու վտանգավորության մասին բանախոսների կարծիքներն ընդհանուր են. դա անթույլատրելի է:
- Դա աշխարհի կործանման հնարավոր ուղիներից մեկն է, քանի որ ծնելիությունը կտրուկ նվազում է: Նաև մոլորակի գերբնակեցման դեմ է պայքարը, որը ղեկավարվում է շատ վերևներից,- համոզված է Ս. Խուդոյանը:
Մարդու իրավունքների մասին առավել հաճախ տարփողում են հատկապես մեղմ ասած ծայրահեղական, օրինաչափություններից շեղված կողմնորոշումների տեր փոքրամասնությունները` փորձելով իրենց «հայացքները» պարտադրել մեծամասնությանը: Զարմանալիորեն երբեք չի խոսվում մեծամասնության իրավունքների մասին: Ավելին` վերջիններս անգամ կարող են պատժվել` նրանց հակադրվելու պարագայում: «Ավանգարդի» այս հարցին պատասխանելով, Ս. Խուդոյանը և Ս. Սուքիասյանը նշեցին.
Ս. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. - Գումարները փոքրամասնության շահերի համար են տրվում: Օրինակ որևէ մեկը պատրաստվո՞ւմ է մեզ պաշտպանել նրանցից: Ինչո՞ւ: Ո՞վ է ասել, որ նրանց պետք է պաշտպանել, մեզ` ոչ: Ես կարծում եմ, որ միշտ էլ անառակներ, գողեր, պոռնիկներ, կործանված ընտանքներ լինելու են: Այսինքն` դա միշտ եղել է և կլինի: Բայց պետք չէ նրանց մասին բարձրաձայնել: Մասնագե´տը պիտի նրանցով զբաղվի: Հասարակության մակարդակով այդ ամենի մասին խոսելը վտանգավոր է: Բավական է նրանց ուշադրություն դարձնել` ակտիվանում են: Պետք է պայքարել մասնագիտական մոտեցումներով, օգնել, աջակցել, բայց պետք չէ փոշի բարձրացնել, սա խառնում է ամեն ինչ:
Ս. ԽՈՒԴՈՅԱՆ. - Շատ ճիշտ հարց եք բարձրացրել: Ես հաճախ եմ շփվել անհանդուրժողականության դեմ պայքարողների հետ: Հավատացնում եմ, նրանցից անհանդուրժողական մարդ չկա: Ես փորձել էի հարցազրույցներից մեկի ժամանակ փաստարկներ ներկայացնել, որ սա իսկապես հիվանդագին երևույթ է, փոխարենը հայհոյանքների և վիրտուալ հարձակումների արժանացա: Ոչ մի կարծիք հաշվի չեն առնում, միայն հայհոյանքով են խոսում: