ԹԱՄԱՐԻՆ ԴՈՒՐՍ ԹՈՂԵՑԻՆ


 

Արդեն հստակ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության կազմում չի լինելու մշակույթի նախկին նախարար և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը: Թե ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը որոշել «կրակոտ» Թամարին խորհրդարան չտանել` այնքան էլ պարզ չէ, չնայած կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը վատ չի վերաբերվում Թամար Պողոսյանին, գնահատում է նրան, ու չի բացառվում, որ առաջիկայում Թամարը որևէ պաշտոն ստանա գործադիրում: Մասնավորաբար` որևէ փոխնախարարի պաշտոն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը վարած Թամար Պողոսյանը այդպես էլ որևէ պատասխանատվություն չկրեց այն բանի համար, որ մսխել էր պետության կողմից պատվիրակված բազմաթիվ ֆինանսական միջոցներ, հիմնադրամի գեղարվեստական ղեկավարի և իր քրոջ հետ հարստացել` այդպես էլ օգտակար որևէ բան չանելով: Ստացվում է, որ մեր երկրում կան արտոնյալներ, ովքեր կարող են մեծ վնասներ հասցնել բյուջեին, բայց մնալ անպատիժ, պատգամավոր ընտրվել, ապա նաև զբաղեցնել փոխնախարարի պաշտոն: Իսկ մենք կարծում էինք, թե օրենքը բոլորի համար է: