ՕԵԿ-Ը ԼՈՒԾԱՐՎՈ՞ՒՄ Է


 

ՕԵԿ քաղաքական խորհուրդը ինքնատիպ որոշում է ընդունել, որը հաստատումն է այն խոսակցությունների, որ խաբվածություն զգալով, կուսակցությունը որոշել է չեղյալ համարել մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր անդամատոմսերը և հայտարարել նոր ընդունելություն: Այսինքն, կուստոմսերն անվավեր ճանաչելով, ըստ էության, ՕԵԿ-ը յուրովի լուծարվում է և պատրաստվում կազմակերպել նոր ընդունելություն:

Չի բացառվում, որ արդեն կոալիցիայի մաս դարձած ՕԵԿ-ն այսկերպ կամենում է լուծել մի կարևոր մի խնդիր. ամբողջապես միավորվել Հանրապետականին` որպես նրա թևերից մեկը և արդեն հաջորդ ընտրություններին մասնակցել ՀՀԿ համամաս-նական ցուցակով: Հիմա արձանագրենք, որ մինչև նոր ընդունելություն` ՕԵԿ-ը չի ունենալու անդամության մեծ ցանց և կուսակցությունը ներկայացվելու է միայն Արթուր Բաղդասարյանի տեսքով` եթե իհարկե նա ունենա նոր անդամատոմս և երկու հոգու երաշխավորություն` կուսակցություն անդամ դառնալու համար: