ՄԱՆԴԱՏԱԿՌԻՎ


 

«Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում ունենալու է հինգ տեղ: Այս հանգամանքի հետ արդեն հաշտված, հիմա էլ սկսել են մանդատակռիվը: Խնդիրն այն է, որ խորհրդարան չի մտել համասնական ցուցալի 9-րդ տեղում գտնվող Ստյոպա Սաֆարյանը: Ր. Հովհաննիսյանը հերթով սկսում է համոզել մանդատի թեկնածու կուսակիցներին` ինքնաբացարկի դիմում գրել: Իհարկե, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը դիմում գրելու որևէ ցանկություն չունեն: Չեն ուզում դիմումներ գրել նաև 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնական-ներում հայտնված  Թևան Պողոսյանը, ազատ-դեմոկրատ Մասիս Այվազյանը և Իզաբելլա Աբգարյանը: Ուրեմն, եթե անգամ Ր. Հովհաննիսյանն ինքն անձամբ ինքնաբացարկի դիմում գրի ու համաձայնի դառնալ նախարար` Ստյոպա Սաֆարյանը խորհրդարան չի մտնի: Իսկ գուցե «Ժառանգության» առաջնորդը հենց Սաֆարյանի համար նախարարական պորտֆե՞լ խնդրի: