Վերջին զանգ


 

ԱՅՍՕՐ կհնչի դպրոցական զանգը, որ շատերի համար վերջինն է լինելու: Վերջինը` որպես աշակերտ և առաջինը` ինքնուրույն կյանքի շեմին: Նորից ու կրկին կմիախառնվեն բերկրանք 7 թախիծ, ժպիտ ու արցունք, և կհնչի ուրախ ու տխուր զանգը վերջին: Նաև տխուր, քանի որ նոր կյանքի սկիզբ ազդարարելուց զատ` մեկընդմիշտ կբաժանի հարազատ օջախից, սիրելի ուսուցիչներից ու ընկերներից:

Թանկագին շրջանավարտներ, «Ավանգարդը» ջերմորեն շնորհավորում է ձեզ` մաղթելով ու նաև հորդորելով, որ անցնելիք ձեր ուղին երբեք ու երբեք խոտոր չլինի, այլ լինի լուսառատ, ձեռքբերումներով լի` ի շահ մեր հայրենիքի հզորացման:

Թո´ղ վերջին զանգի ղողանջները դառնան նվաճումներով լի ճանապարհի ազդարարներ:

Թո´ղ գլխապտույտ հաջողությունները «հետապնդեն» ձեզ և ի կատար ածվեն ամենանվիրական ու ամենաանիրականանալի թվացող երազանքները:

Բարին ընդ ձեզ:

Լույսը առաջնորդ` ձեր ընթացքին