«Ապացուցելի՞» են, թե՞ ոչ...


Բուհական ընդունելության քննությունների հորձանուտում են հայտնվել դիմորդներն ու հասարակության այն շերտերը, ում հետաքրքրում են դրանք£ Թեև մթնոլորտը դեռ այնքան էլ չի շիկացել, բայց արդեն սկսվել է բողոքարկման գործընթացը£ Ասել է, թե դիմորդները դժգոհ են հանձնաժողովների գնահատման չափանիշներից£ Այդ առնչությամբ դիմորդները և նրանց ծնողները մատնանշում են մաթեմատիկա առարկայի քննությունը£ Նրանք դժգոհում են, որ քննական տարբերակներում ընդգրկված վարժություններն ու խնդիրները բավականին բարդ են, մինչդեռ ԿԳ նախարարը հավաստիացրել էր, թե դրանք դպրոցական ծրագրի շրջանակներում են£ ¬ Ես ինքս մաթեմատիկոս եմ, և միանշանակ կարող եմ ասել, որ տարբերակները կազմված են անհամաչափ£ Որոշ տարբերակներում ընդգրկված են ապացուցում պահանջող երեքից ավելի խնդիրներ, որը շատ բարդ պահանջ է դիմորդի համար, -ասում է ծնող Գառնիկ Հովհաննիսյանը£¬ -Կարծում եմ` ճիշտ կլիներ` դրանք հավասարաչափ տեղաբաշխել, այդ դեպքում միայն գնահատումը կլիներ օբյեկտիվ£ Մանրամասները փորձեցինք ճշտել մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Հովհաննիսյանից£ Վերջինս բացառեց նման մոտեցումը. ¬ Քննական տարբերակները կազմված են հետևողականորեն և մանրակրկիտ ուշադրություն է դարձվել դրանց մեջ ընդգրկված բարդ խնդիրների համաչափ տեղաբաշխմանը£ Անգամ որոշ տրամաբանական խնդիրները վերցված են առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքից£ Մինչև հիմա դրանք եղել են ստանդարտ, և դիմորդները դրանք անգիր են արել£ Ի վերջո, կարելի է իրատեսական համարել երկու կողմից ներկայացված փաստարկներն էլ£ Իսկ թե դրանցից ո՞րն է ճշգրիտ և «ապացուցելի»` ցույց կտա բուհ ընդունված ուսանողի գիտելիքների մակարդակը£