Անթույն վիշապը` զուգարանակոնքից


Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարանի զուգարանակոնքից դուրս է եկել… 1,8 մետր երկարությամբ սևագլուխ պիթոն: Ինչպես հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն, անթույն այդ վիշապը փախել է իր տիրոջից և ճամփորդել շենքի կոյուղախողովակներով: Սողուններ որսացող Կրիսա Պեբերտիի համոզմամբ` օձն այլ ելք չի գտել, քան զուգարանակոնքը: Սևագլուխ պիթոնը սովորաբար ունենում է մինչև 3 մետր երկարություն, սնվում է բացառապես օձերով և հատկապես` խիստ թունավոր, ինչպիսին վագրաօձերն են, ավստրալիական սև օձերը: Վերջիններիս թունավոր խայթոցները, սակայն, պիթոնների վրա չեն ազդում: Ավելին, սրանք երբեմն կուլ են տալիս իրենց երկարության չափ օձեր: