Ոչ` ոգելիցին


Խոսքն, իհարկե, վաճառքի արգելման մասին է, այն էլ` ժամը 22-ից մինչ առավոտյան ժամը 10-ը: Էստոնացիներն էլ ա°յս կերպ են փորձում պայքարել հարբեցողության դեմ: Երևի թե հաշվի չառնելով, որ ալկոհոլի հանդեպ հակում ունեցողները կարող են նաև «հոգեպահուստ» ունենալ, Էստոնիայի խորհրդարանը փոփոխություն է կատարել ալկոհոլի մասին օրենքում` երկրի ամբողջ տարածքում գիշերային ժամերին արգելելով խանութներում ալկոհոլային խմիչքներ վաճառել: Հետաքրքիր է` ցերեկային ժամերին այն վտանգավոր կամ անցանկալի չէ՞: Իհարկե, օրենքը կգործի միայն Նախագահի ստորագրելուց և պետական Riigi Teataja թերթում տպագրվելուց հետո: Իսկ մինչ այդ` ինչպես հաղորդում է DELFI-ն, ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն սեփական հայեցողությամբ սահմանափակել ալկոհոլի վաճառքը: