Հետընտրական 12 դիակ


Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին պատասխանատվության կարող է կանչվել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Հնարավոր է, որ նրան մեղադրանք առաջադրվի` քաղաքական ընդդիմախոսների հանդեպ դաժանության համար: Օրեր առաջ Զիմբաբվեում հայտնաբերվել են ընդդիմադիր 12 ակտիվ գործիչների խոշտանգված դիակները: Մուգաբեի գլխավոր հակառակորդ Մորգան Ցվանգիրաիից վերցրել են նրա անձնագիրը, իսկ նրա տեղակալի դեմ մեղադրանք է հարուցվել` ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Lenta.ru-ին հայտնի է դարձել նաև, որ ընտրությունների նախօրյակին Մուգաբեն անթաքույց հայտարարել է, թե ինքը չի հրաժարվի իշխանությունից` եթե նույնիսկ քվեարկության արդյունքներով հաղթի իր մրցակից Ցվանգիրաին: ՄԱԿ-ում ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավիրած արտակարգ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Զիմբաբվեում ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության ակտիվ միջամտությունը: