Հանցագործությունների 49 %-ը` Բաքվում


2008-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցված է 8047 իրավախախտում. ասել է թե` յուրաքանչյուր 100 հազար բնակչի բաժին է ընկնում 94 հանցագործություն: Ինչպես հաղորդում է Day. Az-ը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետկոմիտեի տվյալներին, 6388 հանցագործություններից բացահայտված 5069-ի (կամ 79 %-ի) մեղավորները պատասխանատվության են ենթարկվել: Նրանցից 81,7 %-ը աշխատունակ են, բայց ոչ մի տեղ չեն աշխատում ու չեն սովորում, 9,7 %-ը կրկնահանցա գործներ են, 12,9 %-ը` կանայք, 3,1 %-ը` անչափահասներ: Հանցագործությունների 49 %-ը կատարվել է Բաքվում, 4 %-ը` Սումգայիթում, 3,6 %-ը` Գյանջայում, 1,9 %-ը` Աբշերոնում, 1,8 %-ը` Ջալիլաբադում և 1,6-ական տոկոսները` Լյանքորանում ու Խաչմազում: