Պետական փողերը նրան պետք չե՞ն


Նահանգների նախագահի թեկնածու Բարաք Օբաման հայտարարել է, որ իր ընտրարշավի ընթացքում չի օգտվելու պետական ֆինանսավորումից` հաղորդում է Բի-բի-սի-ն: Ասել է թե` նա հրաժարվել է ավելի քան 84 միլիոն դոլարից: Իսկ այդ գումարը գոյանում է երկրի քաղաքացիների նվիրատվություններից` յուրաքանչյուրը 3 դոլարի չափով: Ի դեպ, այդ նվիրատվությունները գրանցվում են հարկային հայտարարագրերում: Ամերիկյան օրենսդրությամբ` ընտրարշավի համար պետական գանձարանից օգտվող թեկնածուներն իրավունք չունեն մասնավոր հովանավորներ ունենալ: Շատ ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ պետական միջոցներից ինքը կօգտվի այն դեպքում, եթե այդ կերպ վարվի նաև Մաքքեյնը: Սակայն նրա ներկայացուցիչների ասելով` Մաքքեյնն իր քարոզարշավում արդեն ընդգրկել է մասնավոր հովանավորների ներդրումները: