Համայնքի ղեկավարների ընտրություններ


Ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ 26 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրությունների արդյունքում 18 համայնքներում` Երևան քաղաքի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում, Ալավերդի, Սպիտակ, Հրազդան քաղաքներում և Զարինջա, Հակկո, Շահումյան, Վահրամաբերդ, Խաշթառակ, Շահումյան, Մրգավետ, Խնձորեսկ, Արծվանիկ, Բլագադարնոյե, Քանաքեռավան գյուղերում համայնքի ղեկավարներ են ընտրվել Հայատանի հանրապետական կուսակցության անդամներ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով