«...Մերժողականների անունները` «անպատվության պատին»,


Չնայած Նախագահ Բուշը եւ իր մի քանի նախորդներ խուսափել են 1915թ-ի հայերի կազմակերպված զանգվածային սպանությունները բնութագրել որպես ցեղասպանութ յուն, վերջերս հայտնի դարձավ, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Պրոֆեսոր Շաբասը, որը ցեղասպանության եւ միջազգային իրավունքի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է, Գելվեյ քաղաքում գտնվող Իռլանդիայի Ազգային Համալսարանի Մարդու Իրավունքների Իռլանդական Կենտրոնի տնօրենն է: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության Միջազգային Դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդրկված է Արդարադատության Միջազգային Դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»: Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման: Ցեղասպանության գործողություններ տեղի են ունեցել մարդկային պատմության ամբողջ ընթացքում: Քրիստոնյաների հալածանքները Հռոմի կողմից, հայերի կոտորածները թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների եւ լեհերի ոչնչացումը նացիստների կողմից ցեղասպանութ յան հանցանքի վառ օրինակներն են»: Սա շատ կարեւոր հայտարարություն է, քանզի այն արվել է այդ ժամանակվա ամերիկյան կառավարության կողմից միայն մեկ նպատակով` ասել ճշմարտություն, առանց հաշվի առնելու որեւէ քաղաքական կամ այլ նկատառումներ: Ո°չ հայերը եւ ո°չ էլ թուրքերը Միացյալ Նահանգների հայտարարության վերաբերյալ քարոզչություն կամ հակաքարոզչություն չեն իրականացրել: Այլ կերպ ասած, այն պարզապես արվել է պատմական փաստերի հիման վրա: Որքա¯ն այլ է իրավիճակն այսօր, երբ Սպիտակ Տունը պատրաստակամորեն տեղի է տալիս Թուրքիայի կառավարության սպառնալիքներին եւ ճնշումներին` խոչնդոտելով Ներկայացուցիչների Պալատին ընդունել Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձեւը: Այժմ, երբ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ընդունված այս քննադատական փաստաթուղթը, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարանին, ի հայտ է եկել, այլեւս կարիք չկա ավելորդ ջանքեր գործադրել` փորձելու եւ վերահաստատելու համար Հայոց ցեղասպանության փաստերը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, մասնավորապես քանի որ Ներկայացուցիչների Պալատը 1975թ. եւ 1984թ. ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը վերաբերող, համապատասխանաբար, 247 եւ 148 բանաձեւերը: Ավելին, չկա ոչ մի հատուկ պատճառ պնդելու, որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դեռեւս 1981թ-ի ապրիլի 22-ին հրապարակել է No 4838 նախագահական հռչակագիրը, որում նշված է. «Հոլոքոստի դասերը պետք է երբեք չմոռացվեն, ինչպես եւ դրանց առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո եղած կամբոջացիների ցեղասպանությունը, ու ինչպես շատ այլ նմանատիպ հալածանքներ ուղղված շատ այլ ժողովուրդների դեմ»: Իհարկե, եթե ընտրված մի պաշտոնյա հրապարակի Հայոց ցեղասպանության փաստերը վերահաստատող հայտարարություն, նման ճանաչումը կարժանանա աշխարհասփ յուռ հայության հավանությանը: Մյուս կողմից, եթե պետական մի պաշտոնյա ժխտի կամ հրաժարվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ամերիկահայերը լավ պատճառ կունենան նրան չաջակցելու ընտրություններում: Անկախ այդ բանից, թե որքանով են համաձայն նախագահ Ռեյգանի քաղաքականության հետ, շատ մարդիկ ընդունում են, որ նա սկզբունքային մարդ էր: Նրա հաջորդները` նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշը, Բիլլ Քլինտոնը եւ Ջորջ Վ. Բուշը չեն կարողացել դրսեւորել նման բարոյական առաջնորդություն: Իրենց նախագահական քարոզարշավների ընթացքում նրանք խաբեցին ընտրողներին` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ընտրվելուց հետո խախտեցին իրենց խոստումները: Այս վերջին երեք ԱՄՆ նախագահները ոչ միայն չկատարեցին իրենց խոստումը, այլ շատ ավելի հեռու գնացին. նրանք իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ արեցին կանխելու համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերը: Այս ստոր մերժողականների անունները պետք է ընդմիշտ փորագրվեն հատուկ «անպատվության պատին», որպեսզի հաջորդ սերունդները չմոռանան պարսավանքի արժանի նրանց վարքի մասին: 1951թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Միջազգային Դատարան ներկայացված պաշտոնական հայտարարության, ինչպես նաեւ 1975թ. եւ 1984թ. ընդունված երկու բանաձեւերի, նախագահ Ռեյգանի 1981թ. հայտարարության եւ ԱՄՆ ավելի քան 40 նահանգների եւ ԱՄՆ հարյուրավոր քաղաքների կողմից ընդունված բանաձեւերի հիման վրա, հայերը այժմ Միացյալ Նահանգներին կարող են դասել այն ավելի քան 20 երկրների շարքում, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նրանք, ովքեր պնդում են, որ Միացյալ Նահանգները չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խեղաթյուրում են այս հարցի շուրջ Միացյալ Նահանգների կառավարության հստակ արձանագրումը: Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիան կուրիերի» հրատարակիչ Ս. Սարգսյան. «Այսուհետ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու» Պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան «Ռից Կառլտոն» հյուրանոցում հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն աննախադեպ էր նրանով, որ մի հարկի տակ էր հավաքվել ռուսական համայնքի ողջ էլիտան, ճանաչված մտավորականներ, գիտնականներ, տնտեսական, քաղաքական գործիչներ, իրենց բնագավառներում մեծ վաստակ եւ համբավ ունեցող գործիչներ: