ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ


 

Վանաձորի քաղաքապետի թեկնածու, փաստաբան Կարեն Թումանյանը խիստ վճռական է տրամադրված և համոզված է, որ Վանաձորում կարելի է մեծ աշխատանքներ իրականացնել` չհանդիսանալով որևէ կուսակցության անդամ: Գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործունեության գնահատականը թեկնածուն մտադիր չէ հրապարակավ արտահայտել:

Ըստ մեր հարցումների, Վանաձորում շատերն են պատրաստվում իրենց ձայնը տալ երիտասարդ թեկնածուի օգտին, հատկապես ոգևորված են երիտասարդները, քանի որ ուզում են ունենալ նոր մտածողությամբ քաղաքապետ: Բայց ահա շատ վանաձորցիներ էլ թերահավատորեն են նայում Կ. Թումանյանին:

- Եթե մի քանի ընկերներով միացան ու խանգարեցին Վիկտոր Դալլաքյանին պատգամավոր դառնալ, էդ դեռ չի նշանակում, թե քաղաքապետի ընտրություններում էլ կարող են հաղթել: Հիմա խնդիրն այլ է,- ասաց մեզ հետ զրուցած մի տարեց վանաձորցի, ով, ի դեպ, նախորդ ընտրություններում քաղաքապետի այլ թեկնածուի օգտին է քվեարկել: