Մի «մուշտիից» մինչև ողբերգություն


 

Վերջերս «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ հոնքային շրջանի կապտուկով իրենցից բուժօգնություն է խնդրել 28-ամյա Արմինե Հ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է տանը` ամուսնու կողմից կատակով հարված ստանալու հետևանքով:

Հետագայում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը, Գլինկայի փողոցում գտնվող «Նո պրոբլեմ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքով հարվածել էր կնոջ ձախ հոնքին և պատճառել նշված վնասվածքը:

Փաստորեն, մեր խոնարհ, ավանդապաշտ հայ կինը, ինչպես սովորաբար լինում է, փորձել էր մեղմել ամուսնու արարքը` ոստիկաններին ներկայացնելով, թե տեղի ունեցածն ընդամենը կատակ էր և որևէ պրոբլեմ չկա (հյուրանոցի անվան հանգույն): Բայց արի ու տես, որ ոստիկաններին հաջողվեց պարզել իրողությունը և ներկայումս կատարվում է հետաքննություն: