ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկը մայրաքաղաքի մեծ թվով մարմնավաճառների համոզել է` ստեղծել արհմիություն և պայքարել սեփական իրավունքների համար: Առաջարկվել է նաև սահմանել անդամավճարների բանկ, որից հատուցում կստանան այն մարմնավաճառները, ովքեր հիվանդության պատճառով հնարավորություն չեն ունենա կատարելու իրենց «աշխատանքային պարտականությունները»:

Մարմնավաճառներից ոմանք դժգոհել են նման առաջարկությունից` պատճառաբանելով, որ իրենց կարող են ստիպել նաև հարկային դաշտ մտնել ու ՀԴՄ օգտագործել: Այս լուրը ճշտելու համար մենք դիմեցինք Նժդեհի հրապարակում «գործող» մի քանի մարմնավաճառների: Նրանք լուրը հաստատեցին, սակայն թշնամական արտահայտություններ շպրտեցին այն մարդու հասցեին, ով «քաղաքացիական հասարակություն կառուցելու» նպատակով` նման առաջարկություն էր արել…