ՋԱՎԱԽՔՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է


 

Հուլիսի 19-ին Վրաստանի մի շարք շրջաններում տեղի էին ունեցել կարկտահարություն, հոդառատ անձրևներ և հեղեղումներ: Գյուղացիական ֆերմերային տնտեսություններից շատերը մեծ վնաս էին կրել: Անմասն չէր մնացել նաև Ջավախքը. Ախալքալաքի շրջանի տասնութ գյուղերում բնական աղետը մեծ վնասներ է հասցրել:

Վրացական իշխանություններն արդեն սկսել են հաշվարկել վնասների չափը` մարդկանց փոխհատուցելու համար: Արդեն Կախեթի շրջանում ծավալուն վերականգնողական աշխատանքներ են սկսվել, բայց Ջավախքը մնացել է անուշադրության գոտում. մինչև այսօր որևէ հրահանգ չի եղել պատճառված վնասի չափերը հաշվելու ուղղությամբ: Ջավախքում ասում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման խտրական վերաբերմունք է դրսևորվում, սակայն իրենք հույս ունեն, որ գոնե խորհրդարանական ընտրությունների նախօրյակին վրացական իշխանությունները գեթ ձևականորեն կհաստատեին, որ իրենց համար Վրաստանի բոլոր քաղաքացիներն էլ հավասար են…