«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԸ» ` ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ


 

Համաձայն հասարակական կազմակերպությունների մասին օրենքի` նրանք չեն զբաղվում քաղաքական գործունեությամբ: Մինչդեռ Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ-ն

ստանձնել է ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պարտականություններն ու այս օրերին` առաջադրումներից էլ շատ առաջ, արդեն ակտիվ գործունեություն է ծավալել` մասնավորաբար կենտրոնանալով մայրաքաղաքային տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը:

Ու մինչ կենտրոնը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ` հանրապետության երկրորդ քաղաքում մեծանում են դժգոհություններն այն առթիվ, որ հարյուրավոր անօթևաններ հերթական անգամ զրկվեցին բնակարաններ ստանալու հույսերից, որ նախատեսված ծրագրերից մի քանիսը չկատարվեցին: Նրանց հույսը հասարակական կազմակերպություններն էին, բայց ահա հենց այդ խնդրով զբաղվող կառույցն այժմ կենտրոնացել է ընտրությունների վրա…