Կարգելվեն գարեջրային հեծանիվները


Գերմանական խոշորագույն քաղաքների (Դյուսելդորֆ, Քյոլն, Բեռլին) իշխանությունները քննարկում են, այսպես կոչված, գարեջրային հեծանիվներն արգելելու հնարավո րության խնդիրը£ Այդ հեծանիվների ուղևորները սեղանի շուրջ նստած` ոտնակով պտտում են իրենց փոխադրամիջոցի անիվներն ու միաժամանակ գարեջուր խմում` աղտոտելով շրջակայքը (հաղորդել է Tagesspiegel¬ը)£ Հեծանվում եղածներից չի խմում միայն վարորդը. իսկ մեծավմասամբ այդ «փոխադրամիջոցները» վարում են դրանց վարձույթի ընկերության աշխատակիցները£ Ի դեպ, թերևս, ժամանցային նպատակներով ստեղծված գարեջրային այս հեծանիվները հաճախ են պարսավանքի արժանանում. հատկապես վարորդների կողմից, որովհետև դրանք փողոցներում դժվարացնում են երթևեկությունն ու խցանումների պատճառ դառնում£ Բնակչության բողոքն է հարուցում նաև դրանց ուղևորների բարձրացրած աղմուկ¬աղաղակը, նրանք բնականաբար ուրախ ժամանցի սիրահարներ են և ոչ ոք չի կարող արգելել նրանց` լիաթոք ուրախանալ£ Անցյալ տարի արդեն Դյուսելդորֆի իշխանություններն արգելել էին գինարբուքային նման շրջագայությունները` իրենց քայլն հաջողությամբ պաշտպանելով նաև առաջին ատյանի դատարանում£ Սակայն երկրորդ ատյանի դատարանն այդ արգելքն ապօրինի է ճանաչել£ Այս առնչությամբ վերջնական որոշում կկայացնի Հյուսիսային Ռեյնի¬Վեստֆալիի բարձրագույն վարչական դատարանը` հոկտեմբեր ամսին£ Չնայած` ոմանք հույսեր են տածում, որ մինչ այդ էլ դյուսելդորֆյան արգելանքը կարող է նախադեպ հանդիսանալ, որպեսզի մյուս քաղաքներում նույնպես արգելվի խրախճանքի այս տեսակը£ Համենայնդե պս Քյոլնի իշխանություններն արդեն ակնարկել են, որ այդ խնդրով իրենք զբաղվում են£ Բեռլինում նույնպես դժգոհություններ են հնչում. քաղաքային ժողովի որոշ պատգամավորներ գարեջրային հեծանիվներն համարում են երթևեկության լուրջ խոչընդոտներ£