Նորածնին` վարկի դիմաց


Անցյալ շաբաթ Կիևի հարավ¬արևելյան մասում իրավապահները ձերբակալել են բանկային վարկի դիմաց իր նորածնին վաճառող մի ուկրաինուհու£ Ինչպես տեղեկացրել է MK¬ն, 38-ամյա Սվետլանան Մոսկվա է եկել 2009¬ի կեսերին` փող վաստակելու£ Իսկ հայրենիքում նրա վաստակին սպասել են ամուսինն ու երեխաները£ Հնարամիտ կինն աշխատանքի է տեղավորվել մերձմոսկովյան Սերպուխովոյի շուկայում ու այնտեղ էլ բնակարան վարձել£ Առժամանակ անց նա հասկացել է, որ իր պատահական ծանոթներից մեկից` ոմն Սերգեյից երեխա է սպասում£ Եվ տեղնուտեղը ծրագրել է «չծրագրված» երեխային վաճառել ու այդ գումարով վճարել ուկրաինական բանկից վերցրած վարկը£ Որոշումն իրագործելու համար Սվետլանային օգնել է նրա համերկրացի Նատալյան£ Կանայք ծանոթների միջոցով գնորդ են գտել, և երեխա չունեցող ամուսնացած տղամարդը համաձայնել է նորածին այդ «ապրանքի» դիմաց վճարել 800 հազար ռուբլի£ Եթե, իհարկե, երեխան առողջ ծնվի£ Օգոստոսի 10¬ին լույս աշխարհ եկած իր դստրիկին գործարար մայրը մեկ շաբաթ հետո տարել է Մոսկվայի մետրոյի «Կուզմինկի» կայարան` նրան իր ապագա հորը հանձնելու£ Վերջինս նրան սպասելիս է եղել իր սև աուդիով£ Ստանալով 13 հազար դոլար և 60 հազար ռուբլի գումարը` կանայք առևտուրը կայացած են համարել և շտապել են հեռանալ£ Սակայն ՆԳ վարչության աշխատակիցները ձերբակալել են նրանց£ Կանանց և տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քր. օր¬ի` մարդկանց առևտուր հոդվածով£