Տիեզերքի առաջին այցելուները


Կես դար առաջ երկրային կենդանի 2 արարածներ մարդկանց համար ուղի բացեցին դեպի տիեզերք£ Բելկա և Ստրելկա շներն, իհարկե, ոչ թռիչքից առաջ ու ոչ էլ հետո չէին կարող գիտակցել, որ իրենց անուններն են գրում տիեզերագնացության համաշխարհային պատմության մեջ£ Հիշեցնենք, որ 1960 թ. օգոստոսի 19¬ին «Վոստոկ» տիեզերանավի նախանմուշով, մարդու չորքոտանի բարեկամներն առաջինն էին, որ ավելի քան մեկօրյա տևողությամբ թռիչք կատարեցին ու տուն վերադարձան£ Բելկան ու Ստրելկան ընդգրկված էին 1951 թ. գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի հրամանով ստեղծված չորքոտանի տիեզերագնացների ջոկատում` թռիչքից դեռևս 6 տարի առաջ£