Դուգլասը կարող է զրկվել ձայնից


65-ամյա հռչակավոր դերասան Մայքլ Դուգլասին կոկորդի քաղցկեղ են ախտորոշել£ Քիմիաթերապիայի ութշաբաթյա կուրսը նա հավանաբար կընդունի Նյու Յորքում£ Ինչպես նշել է Lenta.Ru¬ն` երբեմնի մոլի ծխող կինոաստղը կտրականապես դեմ է վիրահատությանը£ Խնդիրն այն է, որ վիրաբուժական միջամտության դեպքում նա ամբողջովին կամ մասնակիորեն կկորցնի ձայնը£ Հիվանդությունն ի հայտ է եկել վերջերս, երբ արտիստը դժվարացել է խոսելիս ու սնունդը կուլ տալիս£ Կոկորդի քաղցկեղի բուժման հավանականությունը մինչև 80 % է` եթե բուժումն սկսվում է ուռուցքի գոյացման վաղ շրջանում£ Իսկ որ նրա կյանքը փրկելու համար ջանքեր չեն խնայվի` համոզված է նաև ինքը` «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Դուգլասը£ Ի դեպ` այս աշնանը տեղի կունենա «Ուոլ-Սթրիթ. փողերը երբեք չեն քնում» կինոնկարի 1¬ին ցուցադրությունը, որտեղ Մայքլը գլխավոր դերակատարներից մեկն է, ինչպես նաև` ֆիլմի պրոդյուսերը£