Տարեցներին էլ աշխատանք տվեք


Գերմանիայի դաշնային դատարանը տարեցների աշխատանքի իրավունքը վերահիմնավորող որոշում է ընդունել. գործատուներն իրավունք չունեն տարիքի պատճառով սահմանափակումներ դնել տվյալ գործի համար համապատասխան տվյալներ ունեցողների առջև£ Ինչպես հաղորդել է AFP¬ն` նման որոշման անհրաժեշտությունը ծագել է 49-ամյա մի իրավաբանի հայցը քննելուց հետո£ Հայցվորի պնդմամբ` ինքը հավակնել է մի պաշտոնի, որը մերժել են իրեն, որովհետև գործատուն ավելի երիտասարդ թեկածու է որոնել£ Նրա հայցն իհարկե բավարարվել է, մերժված թեկնածուի օգտին նույնիսկ փոխհատուցման պահանջ է ներկայացվել երիտասարդասեր այդ կազմակերպությանը£ Ու դրանով ակամա շահել են մյուս բոլոր նրանք, ովքեր նույն պատճառով մերժվել կամ մերժվելու էին£ Դատարանի որոշմամբ` աշխատանքի հրավիրող հայտարարություններում աշխատել ցանկացողներին ներկայացվող պահանջների ու պայմանների շարքում տարիքային ցանկացած հիշատակում համարվում է խտրականություն£