Սև ամրոցի տիրակալները


Թատերահանդիսանքներում անհոգ զվարճություն որոնողների սակավամարդ խմբերը, նստոտելով քարե թեք հարթությունից խոհուն միակամ հայացքը «Կեչառիս» հյուրանոցի դիմացի կոկիկ հրապարակին հառած եռագլուխ քանդակի շուրջբոլորը, ջանք էլ չարեցին խորամուխ լինելու անցյալ դարի համաշխարհային գիտական առաջընթացում իրենց շրջադարձային հայտնագործություններով խոշոր հետագիծ թողած Լևոն, Հովսեփ և Ռուբեն եղբայրների պատվարժան` Օրբելի տոհմանունով անվանակոչված տեղանքի պատմական բացառիկ արժեքավորության կոթողային նշանակության մեջ£ Ասենք, շատերին հասու չեղավ ողջ հնարմատ դրամատիզմը մերօրյա իշխանական սև ամրոցների, որն ընկած էր Ցոլակ Մլքե-Գալստյանի բեմադրամտահղացման հիմքում£ Նորահայտ երիտասարդ թատերագործիչներից այս մեկի հախուռն եռանդը արդիաշունչ պլաստիկ արտահայտչամիջոցների փնտրտուքում երբևէ չդրսևորվեց պարզունակ աճպարարություններով£ Իր ծնունդն ազդարարելով մեր տարածաշրջանի ամենալայնամասշտաբ` «Հայֆեստ» կատարողական արվեստների փառատոնի մուտքով հայաստան յան մշակութային առօրյա` նրա կազմավորած «Միհր» ինքնատիպ թատերախումբը այժմ մոտ մեկ տասնյակի հասնող խաղացանկով հավաստեց սեփական ասելիքի լայնախոհությունը£ «Արդյո՞ք խենթ եմ ես», «Գույներ», «Սանասար և Բաղդասար», «Կոմիտասի տասը պատվիրանները»... Հիմա, «Սև ամրոց»¬ով, հատու վերաբերմունքն էր ցայտեցնում մոլի փառատենչության արգահատելի էության հանդեպ` շարժապատկերների զսպանակաձև զարգացումների կուռ շղթայով ցուցանելով մութ ուժերի առ այսօր անկասելի նույնատիպ խլրտումները£ Ըստ իս, որոշակի խորհուրդ կար նաև նրանում, որ ժամանակին Միհր աստծո պաշտամունքի մարմնավորմանը ծառայեցված մետաղե լոգոյատիպ կոնստրուկցիան միանգամայն այլ` արևազերծ թատերակերպարի ստեղծմանն էր «մասնակցում»£ Քանի դեռ հուդայածինների նենգադավ աթոռակռիվն է շարժիչ ուժը մեր ներկա կեցության, վսեմ ու ազնիվ արաչագործության Արևը հազիվ թե կենսահաստատ շողերով ջերմացնի ու լուսավորի մոտալուտ մեր ապագան£ Քանի դեռ իրար ոտնատակելով, միջոցների միջև խտրություն չդնելով, սրի ու արյան մեջ թաթախված գահը ձեռք գցելով ենք առավելապես մտահոգված` համընդհանուր Մարդացումն, իսկապես, անլույս դեգերումներով անհասանելի հանգած փարոս է, անիմանալի մի բարձունքի անհույս բազմած: Գոնե` եռայժմ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ