Ամենասթրեսայինը` ԱՄՆ¬ում


Forbez հանդեսի հերթական հարցումների արդյունքներով` ամերիկյան ամենացնցումնահարույց քաղաքների առաջին եռյակը գլխավորում է Լաս¬Վեգասը£ Մոլախաղերի մայրաքաղաք համարվող այս բնակավայրին հաջորդում են Լոս-Անջելեսն ու Հյուսթընը£ Այդ ցանկը կազմողները մայրցամաքի խոշոր քաղաքները գնահատել են 6 չափանիշներով. գործազրկության մակարդակը, աշխատանքային օրվա տևողությունը, աշխատավայր տանող ճանապարհի հեռավորությունը, առողջապահության մատչելիությունը, քաղաքացիների առողջական վիճակը և պարբերական ֆիզիկական վարժություններով չզբաղվող բնակիչների քանակը£ Եվ առաջին պահին նույնիսկ տարօրինակ կարող է թվալ, որ հենց այս ցուցիչներով առաջինը Լաս¬Վեգասն է£ Չնայած միլիոնավոր ամերիկացիներ հատկապես այստեղ են գալիս, որպեսզի թոթափեն նյարդային լարվածությունը, բայց տեղաբնակները ամեն օր ու յուրաքանչյուր պահի սթրեսների են ենթակա£ Այսպես. օրինակ գործազրկությունն այնտեղ կազմում է 14,5 %, իսկ բնակչության 30 %¬ը վերջին ամսվա ընթացքում ոչ մի անգամ մարզասրահ չի այցելել, ինչը կնպաստեր ձերբազատվել նյարդային լարվածությունից£ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա ինքնազգացողությունից դժգոհ է լոսանջելեսցիների 23 %¬ը£ Իսկ Հյուսթընում «կաղում» է աշխատաժամանակի տևողությունը. այստեղ շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատում են 41,2 ժամ, որը Միացյալ Նահանգներում ամենաերկարատևն է£ Բացի այս, հյուսթըն ցիների 1/4¬ին մատչելի չէ առողջապահությունը£