Ալան ՀԱՐՏԸ փորձագետ է Մերձավոր Արևելքի հարցերով£


- Ամերիկայի հանդեպ իմ զգացմունքները խառն են£ Մի կողմից` ամերիկացիներն ամենաանկիրթ, ապատեղեկացված, դյուրահավատ մարդիկ են այս աշխարհում£ Բայց հոգու խորքում նրանք նաև ամենաիդեալիստն են£ Այնպես որ` ես վստահ եմ, և ամերիկացիք էլ ինձ հետ չեն վիճի, որ եթե իրենք պատշաճ կերպով տեղեկացված լինեին Մերձավոր Արևելքում կատարվածի պատճառների ու հետևանքների մասին, նրանք հանդես կգային հանուն ժողովրդավարության£ Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ¬ն աշխարհում գերիշխող էր թե° տնտեսապես, թե° բարոյապես£ Սակայն, ինչպես «Դադարեցրեք պատերազմը»` կոալիցիայի ներկայացուցիչ Քեռոլ ԹՅՈՐՆԵՐՆ է ասում` բարի կամքը քիչ¬քիչ արմատախիլ է արվել և` -Ամերիկան հիմա չի կարող բարոյականության առաջնորդ լինել£ Նա մշտապես ձգտում է ռազմական ուժ կիրառել` իր կամքը պարտադրելու նպատակով£