Հա՞ որ...


ԱԴՐԲԵՋԱՆԻ բանակը ծանր կացության մեջ է հայտնվել£ Միայն ընթացիկ ամսում հինգ զինվոր է ինքնասպան եղել£ Փոքր չէ հավանականությունը, որ նրանց պարզապես ինքնասպանության են մղել£ Համենայն դեպս նշվում է, որ զորակոչիկներից միայն երկուսն են կախվելու միջոցով նման քայլի դիմել£ Մյուս երկուսը համածառայակիցների կողմից են սպանվել, հինգերորդ զինվորն էլ մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետևանքով£ Օգոստոսյան ամփոփումն, իհարկե, է°լ ավելի կհարստացնի վիճակագրությունը, բայց մինչ այդ նշվում է նաև, որ հարևան հանրապետության նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում նույնպես ինքնասպանությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել£ Վիճակագրությունը փաստում է, թե ադրբեջանցի պատանիները նման քայլի են դիմում` մեծամասամբ բանակից ստացվող տեղեկությունների սարսափից առաջացող վախի պատճառով£ ՆՄԱՆ լուրերն, իհարկե, Իլհամ Ալիևին չեն հետաքրքրում, կամ էլ նրա մերձավոր շրջապատը դառը իրականությունը խնամքով թաքցնում է երկրի ղեկավարից£ Այլապես դժվար է հասկանալը, թե ինչպես կարող է այս աստիճան հուսալքված ու քայքայվող բանակի գերագույն գլխավոր հրամանատարն օրը մի քանի անգամ ուր որ է սկսվելիք պատերազմի մասին հայտարարություններ անել£ Թեև ակնհայտ է, որ ալիևյան բանակի համարձակությունն առայժմ և հետայսու հերիքելու է` միայն ԼՂՀ և Հայաստանի սահմանների ուղղությամբ անհեթեթ ու գերազանցապես անհասցե կրակահերթեր արձակելու համար£ Ընդ որում, այս «հրավառությունն» այնքան է ոգևորում Ադրբեջանի բանակի ղեկավարությանն ու Իլհամ Հեյդարօղլուն, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ներկայությունն անգամ հաշվի չառնելով` նախորդ շաբաթվա ընթացքում նույնպես հրադադարի խախտման դեպքերը շարունակվեցին£ Այստեղ, իհարկե, դժվար է չվերհիշել նաև ալիևյան ինքնագովազդային սեանսների այն հատվածները, որոնցում վերջինս մեծամտանում է` հայտարարելով, թե բոլորի հետ ինքն ու իր իշխանությունը փայլուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել£ ՄԻՆՉԴԵՌ բավական թանկ արժեցող զինատեսակներն արդբեջանական բանակն օգտագործում է` առանց հաշվի առնելու կուտակվող և աճող հսկայական պարտքերը£ Հիմա էլ «Ազերիգազն» է դատի տվել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը` պահանջելով մարել 17277,36 մանաթի պարտքը£ Դատական գործընթացը նոր է միայն սկսվել, և հայտնի չէ, թե բավական պարզ ու նույնիսկ կանխատեսելի թվացող այս գործը կողմերից հօգուտ ում կլուծվի£ Մինչդեռ դատական հակամարտության ելքից անկախ` պարզ է, որ լավ օրից չէ այս գործը նման ատյանի քննարկման նյութ դարձել` վկայելով, որ հարևան երկրի բանակը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի£