Թուրքիան մեկուսացվում է


Ռուսաստանն ու Թուրքիան գրեթե բոլոր ժամանակներում մրցակցել են` մեր տարածաշրջանում առաջին ջութակի դերը ստանձնելու£ 2008¬ի հնգօրյա ռուս¬վրացական պատերազմն, օրինակ, նաև Անկարայի համար լավ առիթ էր` Հարավային Կովկասում իր ներկայությունը հիշեցնելու համար£ Կովկասում կայունության և համագործակցության մասին նախաձեռնությամբ տարածաշրջանում իր դերը կարևորելուն զուգընթաց, Թուրքիան փորձում էր բարձրաձայնել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին միջամտելու մտադրության մասին£ Հետագա ընթացքը հայտնի է. հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման վերաբերյալ արձանագրությունների ստորագրմանը հաջորդեցին թուրքական նախապայմանները... Սակայն անցած երկու տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումների արդյունքում հնարավոր չէ ասել, թե Թուրքիան ինչ¬որ հաջողության է հասել£ Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը և դրա կիրառումը հեռացրեցին Անկարային իր հզոր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից. չարդարացան արաբական աշխարհում առաջատար դիրք գրավելու հույսերը, զի Վաշինգտոնին հաջողվել է արաբական երկրներն իր քաղաքական ուղեծրում պահել£ Հաջողությամբ չպսակվեցին նաև Թեհրանի նկատմամբ գործադրած սիրաշահումները, ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում Իրանի հանդեպ գործադրվելիք պատժամիջոցներին դեմ քվեարկելն ընդամենը ավելացրեց Անկարայի նկատմամբ Սպիտակ տան անվստահությունը£ Փաստորեն, Թուրքիան սկսել է մեկուսացվել£ Հատկանշական է, որ Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը զուգահեռ, երկրում աշխուժացան քրդական հուզումները` հատկապես Իրաքին սահմանամերձ տարածքներում և հետո էլ Արարատ լեռան շրջակայքում£ Անկարան մեծ ջանքերի գնով խուսափեց զինվորականության հետ առճակատումից£ Երկար ժամանակ չէր հաջողվում հարմար թեկնածու գտնել` բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար£ Վերջիվերջո, Էրդողանը ստիպված էր հաշտվել բարձրաստիճան սպայակույտի թեկնածուի նշանակման հետ, իսկ վերջինս կասկածվում էր «Էրգենեկոն» ահաբեկչական կառույցի հետ սերտ կապեր ունենալու մեջ£ Ընդհանրապես, Թուրքիայի զինուժի բարձրաստիճան սպաները դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, որոնք սահմանափակում են բանակի դերը երկրի ղեկավարման հարցում£ Մասնավորապես, առաջարկվում է վերացնել այն կետը, համաձայն որի, բանակին իրավունք է վերապահվում հարկ եղած դեպքում հեղաշրջում իրականացնել£ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 12¬ին£ Այդ ժամկետի մոտենալու հետ ներքաղաքական զարգացումները Թուրքիայում ավելի են լարվում£ Ազգայնամոլներն ավելի անհանդուրժող են դառնում, իսկ իշխանություններն ամեն կերպ ջանում են սիրաշահել միջազգային հանրությանը` օգտագործելով ցանկացած առիթ£ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ «Դինքի ընկերներ» կազմակերպությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել Ստրասբուրգի` մարդու իրավունքների դատարան£ Կառավարությունը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ստորագրությամբ, իր պաշտպանական գրության մեջ ամբաստանել էր Դինքին` ազգամիջյան կրքեր բորբոքելու մեղադրանքով£ Իսկ վերջերս Դավութօղլուն հայտարարեց, թե ինքը ծանոթ չի եղել իր բացակայության օրոք կազմված այդ փաստաթղթի բովանդակությանը£ Իհարկե, ինչպես վայել է թուրք դիվանագետին, Դավութօղլուն չի մոռացել նեղն ընկած պահին շողոքորթ ժպտալ ու ափսոսանք հայտնել պատահածի համար£ Չէ՞ որ խոսքը հայ լրագրողի սպանության մասին էր, և այս պարագայում ափսոսանք հայտնելը շատ մեծ կորուստ չէ, հատկապես, որ այդ կերպ կարելի է հայատյացությունը թաքցնել... Ու թեև ներքաղաքական լարվածությունը թույլ չի տալիս Թուրքիային այս պահին լրջորեն զբաղվել նաև հայկական հարցով, այնուամենայնիվ, վերջերս նախագահ Գյուլը Բաքվում հավաստիացրեց, որ Թուրքիան կաջակցի Ղարաբաղյան հակամարտության լուծմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում£ Թվում է, թե Անկարային իրոք հաջողվել է ակտիվացնել իր դերակատարությունը Ղարաբաղի խնդրի լուծման գործում£ Սակայն, իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքական ռեսուրսը սպառված է£ Բրիտանական և ամերիկյան նավթային ընկերությունները հասկացրել են Բաքվին, որ ոչ թե իրենք են մեծ շահույթ ստացել նրա շնորհիվ, այլ հենց Բաքուն է իրենց պարտական` ստացվող նավթադոլարների համար£ Մի շատ կարևոր փաստ ևս` կապված Ղարաբաղյան խնդրի հետ£ Խոսքը Բաքու-Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղի մասին է£ Ռուս¬վրացական պատերազմի ընթացքում նավթատարը չվնասվեց£ Այն անվնաս մնաց նաև Թուրքիայում քրդական հուզումների ժամանակ£ Միայն երկու անգամ պայթեցվեց` այն պարագայում, երբ քուրդ զինյալներն օրական մի քանի պահակակետ էին ոչնչացնում£ Ամերիկացիներն այս առիթով ասել էին, թե նավթամուղը կոչնչացվի, եթե իրենք ցանկանան£ Այս կերպ ամերիկացիները ցանկացել են ադրբեջանցիներին և թուրքերին հասկացնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, եթե դա ցանկանան աշխարհի ուժային կենտրոնները£ Մինսկի խմբի համանախագահներն ամեն անգամ կարևորում են բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը, ինչին Բաքուն դեմ է£ Իսկ դա նշանակում է, որ հարցը լուծում չունի. իրավիճակը մնում է անփոփոխ£ Սրանից բխում է մեկ այլ իրողություն£ Թուրքիան չափից դուրս շատ կրկնեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ղարաբաղի վերաբերյալ իր նախապայմանը£ Անկարան չափից շատ գայթակղվեց Բաքվին օժանդակելու մոլուցքով, և այժմ Ղարաբաղը վերածվել է Հարավային Կովկասում Թուրքիայի ամրանալը զսպող գործոնի£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ